
ՊՌՈՇՅԱՆ-ԴԵՄԻՐՃՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԵԼ Է 60 ՔԱՂԱՔԱՑԻ. 39-Ը ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
դեպի ետ