
ԵԹԵ ԱՐՑԱԽԸ ՄՆԱ ԹՇՆԱՄՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ԱՊԱ ԿԱՐՈՂ Է ՄԻ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼ. Հրանուշ Հակոբյան
«Հայաստանի դիվանագիտության պարտքն է անել ամեն ինչ անհապաղ վերականգնելու ԵԱՀԿ Միսկի խմբի աշխատանքները, որին միջազգային հանրությունը վերապահել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատը: Անհրաժեշտ է ոչ թե Եվրոպայում, այլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ քննարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցերը, եւ որեւէ այլ կառույց կամ ղեկավար չի կարող որոշում կայացնել Արցախի ժողովրդի փոխարեն:
Ի պատիվ ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետության անդամահատված մասն այսօր անվտանգ է, եւ եթե Արցախը մնա թշնամու վերահսկողության տակ, ապա կարող է մի նոր ցեղասպանություն տեղի ունենալ: Արցախում ապրող հայերից յուրաքանչյուրը հերոսներ են, որ վտանգելով իրենց կյանքը, պահպանում են մեր հողերը, պաշտպանում՝ մեր Հայրենիքը», - այս մասին շեշտում է ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
դեպի ետ