
ԿԱՅԱՑԱՎ «ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
«Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման նախաձեռնությամբ` այսօր կայացավ կլոր սեղան-քննարկում «Առաջին հանրապետության դասերը» թեմայով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Այնուհետեւ թեմայի վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացրեցին պատմական գիտությունների թեկնածուներ Ավագ Հարությունյանը եւ Էդիկ Մինասյանը:
Հարցուպատասխանի ժամանակ իրենց դիտարկումները ներկայացրեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը, ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը եւ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
Քննարկման ավարտին ընդունվեց բանաձեւ, որի բովանդակությունը կներկայացնենք քիչ անց:
դեպի ետ