• am
  • ru
  • en
Версия для печати
27.05.2022

ՆԻԿՈԼԻ ԱՆՀԵԹԵԹ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ՝ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԱՐՑԱԽԸ ՄՏՑՐԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄ, ԱՆԳԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ԱՍՈՒՄ. Արմեն Աշոտյան

   

  • 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով, որին իրավունք ունեին մասնակցել նաև ադրբեջանցիները, որոշեց առանձնանալ և ապրել սեփական պետության մեջ:
  • Հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչել, եթե ճանաչվեր, Արցախի հարցը լուծված կլիներ:
  • Հանրաքվեից հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում կնքվեց զինադադար և Արցախի շուրջ միջազգային հանրությունը ձևավորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, որը սկսեց զբաղվել խնդրով:
  • Համաշխարհային նորագույն պատմության մեջ չի եղել դեպք, երբ պետության մի տարածքում մարդիկ որոշեն առանձնանալ և հենց որոշումը կայացնեն՝ ճանաչվեն:
  • Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղում 1991 թ. անցկացվել է, եղել է առանց միջազգային մանդատ ունեցող դիտորդների, բայց նոր հանրաքվեն եթե կայանար, այն լինելու էր կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ:
  • Նիկոլի անհեթեթ հայտարարությունը, թե ՝ «Մադրիդյան սկզբունքները»Արցախը մտցրեցին Ադրբեջանի կազմ, անգամ Ալիևը չի ասում:
  • Միակ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա «Մադրիդյան սկզբունքներն» է:
  • «Մադրիդյան սկզբունքների» իրականացման քարտեզի մեջ նախատեսած վերջնական հանրաքվեն պետք է ունենար միջազգային մանդատ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լրացուցիչ պայմանավորվեին:
  • 5 շրջանները հանձնելուն պես Արցախը ստանում էր միջանկյալ միջազգային կարգավիճակ, Արցախի իշխանությունները ճանաչվում էին, Արցախի շուրջ տեղակայվում էր խաղաղապահ միջազգային մանդատավոր կոնտինգենտ, Լաչինն ու Քելբաջարը չէին հանձնվում:
  • Հայաստանը բանակցում էր աշխարհի հետ, Ադրբեջանի չհամաձայնելը ոչ-ոք չէր հարցնում:
1.jpg

www.iravunk.com


դեպի ետ