• am
  • ru
  • en
Версия для печати
25.05.2022

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ Է ԼԻՆԵԼՈՒ, ՇԱՏ ՆՄԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ․ Սուրեն Սարգսյան (տեսանյութ)

   

Ադրբեջանի հետ սպասվող պայմանագիրը կատաստրոֆիկ է լինելու, ամենածանրը ու ամենավատը մեր պատմության մեջ, շատ նման Ալեքսանդրապոլի պայմանագրին։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Միջազգայնագետը մեկնաբանել է Միշել-Փաշինյան-Ալիև բրյուսելյան եռակողմ հանդիպումն ու ամփոփիչ հայտարարությունը․

«Երևանը բրյուսելյան հայտարարության մասն է, համաձայնել է մի բանի, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։ Պաշտոնական Երևանը համաձայնել է Արցախի վերադարձին Ադրբեջանի կազմ, հակառակի վերաբերյալ որևէ ապացույց, ձևակերպում չկա։ Ստեփանակերտը հայտնվել է փակուղում, առանց իր կամքը հարցնելու ասում են, որ պետք է ապրես Ադրբեջանի կազմում»,-նշել է Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով Հայաստանի մի մարզից մյուսը գնալու մասին կետին, ապա Սարգսյանի կարծիքով, աստիճանաբար իրավիճակ կստեղծեն, որ Տիգրանաշենը մերը չէ, ճանապարհն էլ մերը չէ, և միակ այլընտրանքը Երասխից Նախիջևանով Մեղրի գնալն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․


www.tert.am


դեպի ետ