• am
  • ru
  • en
Версия для печати
19.05.2022

«ԱՅՍ ԽԱՌՆԱԾԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽԸ ԿՌՎԱԽՆՁՈՐ Է, ՍՅՈՒՆԻՔԸ` "ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ" ԽԱՉՄԵՐՈՒԿ, ՏԱՎՈՒՇԸ` «ԲԱՐԵԿԻՐԹ» ԱԼԻԵՒԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԸՆԾԱ...». ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

   

«Իրավունքը» զրուցեց ՀԳՄ անդամ, գրող, հերոսի հայր ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

– Պարոն Մանուկյան, Ձեր պայքարն ընդդեմ այս կառավարության ի՞նչ փուլում է:

– Իմ պայքարը` ստի, կեղծիքի, խաբեության, սատանեական շողոքորթության դեմ է: Իմ երկիրը հայերի կողմից չի կառավարվում: Ազնվազարմ հայը չի կարող հեշտությամբ զիջել իր հայրենիքի տարածքները, ինչը պատրաստակամորեն այս խառնածիններն են անում, որոնց համար Նժդեհը ֆաշիստ է, Արցախը` կռվախնձոր, Սյունիքը` «եղբայրության» խաչմերուկ, Տավուշը` «բարեկիրթ» Ալիեւին պատրաստվող ընծա... եւ այսպես շարունակ: Մեր լռությունն անզորության եւ համաձայնության նշան կլիներ կամ էլ` մեր ազգի պատմության ավարտ:

– Ձեզ են միացել նաեւ որդեկորույս շատ ծնողներ, ի՞նչ եք կարծումª նրանց արցունքների պատասխանը կտա՞ն նրանք, ովքեր մեղավոր են:

– Պատերազմի ավարտից հետո գրեթե բոլոր կողմերից բարձրաձայնվեց, որ դավաճանություն է եղել: Մենք երկար ժամանակ սպասեցինք բացահայտումների: Ցավոք, ուժ ու կարողություն չունեցան այսօրվա մեծաբերան ողորմելիները` ճիշտ քննություն կազմակերպել, եւ մեր օրերում, մեր աչքի դեմ եղածը վերջապես պարզաբանել եւ հստակեցնել: Հետեւողական ենք լինելու մեր պահանջների մեջ եւ թույլ չենք տալու հայոց քաջերի դեմ կատարված հանցանքներն ու դավաճանությունները կոծկեն:

– Վաչագանին հաճախակի՞ եք տեսնում երազում:

Ե՛վ երազում, ե՛ւ արթմնի Վաչագանն ինձ հետ է: Ես հիմա նրա զինվորն եմ եւ փորձում եմ մինչեւ վերջ տեր կանգնել իր պայքարին, այն է` հզոր, ինքնիշխան պետության հիմքերը կայացնել:

– Ի՞նչ եք կարծում` Վաչագանի եւ մեր հերոս տղերքի հոգիները կներե՞ն, եթե ստորագրվեն եւ էլի հանձնվեն հողեր:

– Նրանք արդեն չեն ներում այս հողատու, անհայրենիք խառնածիններին: Նյութին գերված այս որկրամոլները չեն էլ գիտակցում, որ Հայաստանն առաջին հերթին ոգեղենություն է, ինչը շրջանցելով, հեշտորեն տանուլ են տալիս բոլոր ոլորտներում: Նրանք, պատերազմից դուրս` հիմա էլ դավաճանում են քաջերին` ծիծաղով Եռաբլուր բարձրանալով, շրջակա տարածքն դարուփոսի մեջ թողնելով... Պատգամը նույնն է` պարտության սիմվոլներով հաղթանակներ չեն լինում:

Նունե Զաքարյան
www.iravunk.com


դեպի ետ