• am
  • ru
  • en
Версия для печати
12.04.2022

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ

   

Նախկին կոչվող ցանկացած բան մերժող ու դրանով էլ իշխանության եկած քաղաքական ուժը հենց սկզբից ցույց տվեց, որ Արցախը գլխացավանք է, որից պետք է ազատվել: Ասաց ու արեց: Արցախի մասին հակասական, տարօրինակ, հակահայ հայտարարությունների պակաս 2018-ից ի վեր չի եղել: Մեկ՝ արցախցին իր անունից խոսելու մանդատ չի տվել, մեկ՝ Արցախը Հայաստան է, և վերջ, մեկ՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի նաև ադրբեջանի ժողովրդին:

Հետո Փաշինյանը բանակցությունները սկսեց իր սեփական կետից, ու դրանց այլընտրանքը դարձավ պատերազմը: Պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետը մեղադրեց Թուրքիային տարածաշրջանն ահաբեկիչներով լցնելու համար, իսկ պատերազմից ու կապիտուլյացիա ստորագրելուց հետո, հանկարծ Թուրքիան դարձավ այն երկիրը, որից մինչ օրս Փաշինյանի վարչակարգը խաղաղություն է մուրում:

Արցախի հարցից ձեռքերը լվացած Փաշինյանն այսօր անվերապահորեն կատարում է Ալիևի ու Էրդողանի բոլոր պահանջները՝ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու քողի տակ: Երբ Հայաստանի ղեկավարն ավելի հակահայ է, քան Ալիևն ու Էրդողանը միասին:

Մանրամասները՝ տեսանյութում


168.am


դեպի ետ