
ՊԱՐՏՔԵՐ, ՃՈԽ ԾԱԽՍԵՐ, ԱՆՆՊԱՏԱԿ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ. ՕԳՏՎՈՒՄ ԵՆ՝ ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է
Եթե Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար կյանքը կանգ է առել 2020-ի սեպտեմբերի 27-ից, ապա մեր բարձրաստիճան պաշտոնյաների ու իշխանական պատգամավորների համար կյանքը ոչ միայն շարունակվում է, այլև շարունակվում է հաճույքներից չհրաժարվելու տրամաբանությամբ: Թալանի ու պադավատապետության դեմ պայքարելու խոստումներով իշխանության եկածները շատ արագ մոռացան դրանք, հարմարվեցին ու սկսեցին վայելել իշխանության ընձեռած բոլոր հնարավորությունները:
Իշխանական պատգամավորների չարդարացված ծախսերի և ուղևորությունների նպատակահարմարության մասին ցանկացած հարց կամ քննադատություն նրանց կողմից ընդունվում է սվիններով:
դեպի ետ