• am
  • ru
  • en
Версия для печати
15.03.2022

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻՆ

   

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հոգեհանգստի արարողությունը:

Փորձառու մասնագետին, համարձակ եւ հայրենասեր հասարակական գործչին, ով իր ողջ կյանքի ընթացքում սկզբունքային եւ պրոֆեսիոնալ դիրքերից պաշտպանում էր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահը, եկել էին հրաժեշտ տալու մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, այդ թվում նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ներկայացուցիչները՝ շարժման գործադիր կոմիտեի անդամներ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ալեքսանդր Ամարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 15-ին, նույն վայրից:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ