
«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՐՎԵԼ ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ» (տեսանյութ)
Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) նախկին աշխատակից Վասիլի Պոզորովը պատմել է, որ Ուկրաինայի տարածքում գործող բիոլաբորատորիաներում կենսաբանական զենք է մշակվել:
«Ցանկացած օբյեկտ, որտեղ աշխատանքներ են տարվել հատկապես վտանգավոր հարուցիչներով, որոշ չափով գտնվում են Ուկրաինայի՝ ՈւԱԾ վերահսկողության տակ։ Բնականաբար, խնդրո առարկա լաբորատորիաները նույնպես ներառվել են այս ցանկում»,- ասաց նա։
Ըստ ՈւԱԾ-ի նախկին աշխատակցի՝ լաբորատորիաներում ուժեղացված է եղել անվտանգության ռեժիմը, որոնք արդիականացվում էին ԱՄՆ պաշտպանության նախարարության և Ուկրաինայի պետական կառույցների համատեղ գործունեության ծրագրով։ Նույնիսկ Ուկրաինայի առողջապահության նախարարության ղեկավարները չեն կարողացել մտնել այնտեղ։
«Ինչու՞ է Միացյալ Նահանգները հիմա այդքան հապճեպ արտահանում սարքավորումներ և աշխատանքի արդյունքները: Ես վստահ եմ, որ նրանք պարզապես ծածկում են իրենց հետքերը: Որովհետև, եթե այդ փաստաթղթերն ընկնեն, օրինակ, Ռուսաստանի կամ միջազգային կազմակերպությունների ձեռքը, պարզ կդառնա, որ Ուկրաինայի տարածքում գտնվող նման լաբորատորիաներում աշխատանքներ են տարվել նոր տեսակի կենսաբանական զենքի մշակման ուղղությամբ»,- ասել է Պրոզորովը։
դեպի ետ