• am
  • ru
  • en
Версия для печати
25.02.2022

ԵՐԲ ԱՄԲՈՂՋ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԻՐ ՋԱՀԵԼՆԵՐՈՎ ԳՈՌՈՒՄ ԷՐ՝ «ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆ Է», ԻՆՉՈ՞Ւ ԽԶՄԱԼՅԱՆԸ ԾՊՈՒՏ ՉԷՐ ՀԱՆՈՒՄ

   

Այսօրվա պատերազմի թոհուբոհի մեջ, երբ աշխարհը կարկամել է ստեղծված ծայրահեղ վտանգավոր ու պայթունավտանգ իրավիճակից, Հայաստանում Եվրոպական կուսակցությունը բողոքի ակցիա է անում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ «Արդարության քաջամարտիկ» Տիգրան Խզմալյանին, ով պնդում էր,թե վաղը գալու են ու նույն կերպ Հայաստանը օկուպացնեն ռուսների կողմից մի քանի հռետորական հարց կարելի է տալ՝ արդյոք պատերազմի օրերին որեւէ նշանակալից բան արել է Հայասատնի համար: Օրինակ, երբ Ուկրաինան արգելված զենքեր էր տալիս Ադրբեջանին եւ ֆոսֆորային զենքերով կատարվում էին ոճրագործություններ, ո՞ւր էր Եվրոպական կուսակցությունը: Երբ պատերազմը ընթանում էր եւ միջազգային իրենց սիրելի դաշնակից ԱՄՆ-ը ձայն չէր հանում, այդ ժամանա՞կ էլ էր կարծում, որ ռուսը ուզում է օկուպացնել: Ի վերջո, ո՞ւր է նայում մեր ազգային անվտանգությունը: Կամ երբ ամբողջ Ուկրաինան իր ջահելներով գոռում էր «Արցախը Ադրբեջան է», ինչո՞ւ Խզմալյանը ծպուտ չէր հանում: Ո՞վ է պատասխան տալու ֆիրմա բողոքների հետեւանքների համար, ո՞ւմ մատղաշ տղայի արյունն է հեղվելու այս կեղծամիտ արարքների համար եւ վերջապես բողոքի փոխարեն՝ լավ չէ՞ր լինի Նիկոլ Փաշինյանի «գրպանային» ընդդիմությունը զբաղվել հայրենանվեր գործով, այլ ոչ թե հագուրդ տար այլ երկրներին սիրաշահելու անհագ ցանկությանը:

1.jpg

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ