
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. ՊՈՒՏԻՆԸ ՄԵԿ ՔԱՅԼ Է ՀԵՌՈՒ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՀԱՂԹԵԼՈՒՑ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդամենը մեկ քայլ է հեռու հետխորհրդային տարածքի համար պայքարում Արեւմուտքին հաղթելուց։ Այս կարծիքը The Telegraph-ի համար հրապարակված հոդվածում հայտնել է լրագրող Ամբրոզ Էվանս-Պրիտչարդը։
Ռուսաստանը, նշում է հրատարակությունը, կուտակել է 635 մլրդ դոլար արժութային պահուստներ, որոնք դարձել են հինգերորդն աշխարհում և շարունակում են աճել։ Երկրի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 18%-ը, այսինքն՝ նվազագույն վեցերորդն է աշխարհում և շարունակում է նվազել։
Մոսկվան մաքրել է բանկային համակարգը և ունի լավ կառավարվող, լողացող արժույթ, որը թույլ է տալիս տնտեսությանը հարմարվել լուրջ իրավիճակներին: Ռուսաստանն ունի բյուջեի ավելցուկ և չի դիմում օտարերկրյա ներդրողներ ներգրավելու՝ պետական ծախսերը հոգալու համար։ Երկիրը նվազեցրել է իր կախվածությունը պետական նավթային եկամուտներից, ասել է Էվանս-Պրիչարդը:
Նման ընթացքը կտրուկ հակադրվում է Արևմուտքի վատնող սոցիալ-տնտեսական համակարգերին, որտեղ փողերը «ցրվում են ուղղաթիռներից», իսկ բյուջեն գերիշխող դեր է խաղում, ասել է նյութի հեղինակը։
Էվանս-Պրիչարդը նաև նշել է, որ պաշտոնական Մոսկվան կարող է դադարեցնել գազի բոլոր մատակարարումները Եվրոպա (ԵՄ մատակարարումների 41%-ը) երկու և ավելի տարով՝ առանց լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալու։
«ՌԴ նախագահը բացառիկ հնարավորություն ունի խախտելու սառը պատերազմի ավարտից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները և վերականգնելու ռուսական գերիշխանությունը մերձավոր արտերկրում։ Նրա հաշվարկների ներկայիս ցանկը ոչ մի պատժամիջոց չի փոխի»,– եզրափակել է լրագրողը։
դեպի ետ