• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2022

ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՈՒԺԻ ՄԵՋ ԼԻՆԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ

   

«Իրավունքի» հետ զրույցում, հակիրճ անդրադառնալով փետրվարի 18-ին ԱՀ ԱԺ օրակարգի մեջ ներառված «Արցախի օկուպացիայի մասին» օրենքի նախագծին, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը այս գնահատականը հայտնեց.

– Ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Արցախի տարածքների մասին" օրենքը պետք է ուժի մեջ լինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ օկուպացիան չի դադարեցվել: Արցախի տարածքն այն տարածքն է, որտեղ հռչակվել է հանրապետությունը, որտեղ ձեւավորվել եւ զարգացել է մեր երկիրը: Այսինքն, սրանք այն տարածքներն են, որոնց վրա հռչակվել է ԼՂՀ-ն, նախկին ԼՂԻՄ-ը, գումարած Շահումյանի շրջանը եւ Գետաշենի ենթաշրջանը: Վերջապես, այն տարածքները, որոնք մինչ 2020 թվականի պատերազմը եղել են Արցախի Հանրապետության անբաժանելի մասը:

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ