
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼՐՋՈՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ, ԼՈՒԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ԿՐԱԿԻ ՀԵՏ ՉԽԱՂԱԼ»
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Քննարկման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները։ Այս մասին հաղորդում է Չինաստանի ԱԳՆ-ի կայքը։
Բլինկենը մատնանշել է Ուկրաինայի դեմ հետագա «ռուսական ագրեսիայի» հետ կապված սպառնալիքները, իսկ Վան Ին կոչ է արել ԱՄՆ-ին պատշաճ կերպով արձագանքել անվտանգության սպառնալիքների վերաբերյալ Ռուսաստանի մտահոգություններին և «կրակի հետ չխաղալ» Թայվանի հարցում։
ՉԺՀ-ի ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանը կողմ է ուկրաինական խնդրի լուծմանը Մինսկի համաձայնագրերի հիման վրա։
«Ռուսաստանի անվտանգության ռացիոնալ մտահոգությունները պետք է լրջորեն վերաբերվեն և լուծվեն»,- ասել է Վան Ին՝ հավելելով, որ մի պետության անվտանգությունը չի կարող ապահովվել՝ վնասելով մյուսին և ամրապնդելով ռազմական դաշինքները։
Չինաստանի ներկայացուցիչը կարծում է, որ անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» դարաշրջանի մտածելակերպից և բանակցությունների միջոցով Եվրոպայում ստեղծել հավասարակշռված անվտանգության մեխանիզմ։ Բացի այդ, Վան Ին հորդորեց ԱՄՆ-ին «դադարեցնել կրակի հետ խաղալը» Թայվանի հարցում, նաեւ դադարեցնել հակաչինական տրամադրություններ առաջացնելը և միջամտությունը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին:
«Ամերիկյան կողմը շարունակում է կեղծ մեղադրանքներ ու գործողություններ կատարել։ Սա նոր ցնցումներ է առաջացրել երկու երկրների հարաբերություններում»,- ասել է չինացի նախարարը։
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին բացատրել է համաշխարհային անվտանգության և տնտեսական ռիսկերը՝ կապված Ուկրաինայի դեմ հետագա «ռուսական ագրեսիայի» հետ։ Միաժամանակ նա նշել է, որ ճգնաժամի կարգավորման համար «դեէսկալացիան և դիվանագիտությունը պատասխանատու ուղիներ են»։
դեպի ետ