
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐՍԻՑ ԳՐԱՎԵԼ ԵՆ` Ի ՇԱՀ ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ. Ալավերդյան
Ուղիղ 32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեց այնտեղ բնակվող, հողատարածքներ, տներ ու բիզնեսներ ունեցող հայերի մասայաբար սպանդը, բռնաբարությունն ու հալածանքը: Անդրադառնալով վերոնշյալին` ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ասում է, որ ընդհանուր առմամբ` Ադրբեջանը լքել է մոտ 300-350 հազար հայ։
– Բաքվի հայերի նկատմամբ տեղի ունեցածն անմարդկային, վայրագ գործողություններ էին: Մարդկանց սպանել են, վտարել տներից, թալանել, քշել դեպի ծովը: Այն, ինչ տեսել է Կասպից ծովն այդ օրերին, պատմությունը դեռ կբացահայտի։ Նավահանգիստներում շարունակում էին սպանել։ Հայերի կառուցած Բաքվում հայերի են սպանել։ Քանի՞սն են մահացել նավահանգիստներում, քանի՞սն են նետվել ծովը։ Այս ամենի մեղքը Ադրբեջանի ողջ ժողովրդինն է, քանի որ հետագայում եղան միայն ժխտում եւ հայերի վրա բարդելու փորձեր։ Սա 20-րդ դարում հայերի երկրորդ ցեղասպանությունն էր, այս անգամ ադրբեջանցի նացիստների կողմից: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չկա տարբերություն հայկական արյան անհագ ծարավում, եւ կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին ընդունել, որ այժմ էլ Հայաստանը ներսից գրավել են` ի շահ ադրբեջանաթուրքական տանդեմի:
դեպի ետ