• am
  • ru
  • en
Версия для печати
08.01.2022

ԾԻԾԱՂԵԼԻ ԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐ. Էդուարդ Շարմազանով

   

«Ծիծաղելի եք, պարոնայք կապիտուլյանտներ։ Արցախի 80 տոկոս տվողները հայտարարում են, որ առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեցրել են ու ցույց են տվել՝ ինչպես պետք է աշխատել։ Ձեր «աշխատածը» տեսել ենք։ Ձեր աշխատածը Շուշին ու Հադրութը հանձնելն է։ Դադիվանքն ու Ղազանչեցոցը հանձնելն է։

Սյունիքում թուրքի համար «կանաչ լույս» վառելն է։ Հայաստանի 41 քառակուսի կմ տարածք թշնամուն զիջելն է։ Թուրքիայից հանդիպում մուրալն է։ Ասում է ՝ առաջին անգամ ՀԱՊԿ-ն աշխատեցրել ենք։ Յա, իրո՞ք։ Փաստորեն, կապիտուլյանտների ԱԽՔ -ի խոսքից կարելի է եզրակացնել, որ Ալիեւին խայտառակորեն պարտված Փաշինյանն աշխատեցնում է ՀԱՊԿ-ն, այդ թվում՝ ՌԴ-ն Պուտինի գլխավորությամբ։ Շատ համեստ էք, շա՜տ։ Իսկ իրականում՝ ծիծաղելի։ «Мимино» ֆիլմի հերոսն այստեղ կասեր՝ сначала подумай,потом говориք», – գրել է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:

www.iravunk.com


դեպի ետ