• am
  • ru
  • en
Версия для печати
05.01.2022

ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿ ԶԱՌԱՆՑՈՒՄ ԵՔ, ԹԵ ԲԱ ՍԵՐԺԸ ՊԱՐՏՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ, ԲԱ ԻՆՉԻ՞ ԷՐ ԱԼԻԵՎԸ ԻՐ ԵՐԿՐՈՒՄ ՎՆԳՍՏՈՒՄ, ԹԵ ԻՐԵՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ. Տիգրան Վարդանյան

   

Երբ շարունակ զառանցում եք, թե Ղարաբաղը նախկիններն են վաճառել կամ հանձնել, զուտ ուզում եմ մեկ հարց տալ: Ձեր կարծիքով նախկինները վաճառել էին, իսկ Ալիևն ու թուրքական իշխանությունը ասում էին, թե բա Սերժ ջան պահի քեզ Ղարաբաղը, հա՞: Լուկաշենկո-Պուտին-Սարգսյան ձայնագրության մասին չխոսեմ, երբ Նախագահը շատ ուղիղ գրողի ծոցն է ուղարկում հնչող առաջարկները` Ղարաբաղը վաճառելու կամ սակարկելու վերաբերյալ:

Երբ շարունակ զառանցում եք, թե բանակը թալանել են նախկինները, զենք չի եղել, չեն զինել ևն, բա ինչո՞վ էր կրակում զորքը, բա ո՞նց Ապրիլյան Քառօրյա բլից-կրիգի ժամանակ հաղթանակ տարանք, բա ո՞նց 2016թ-ին ոչնչացվեց Յաշմայի 056 բրիգադը: Բա ձեր գերագույն գլխավոր ոչխարն ինչի՞ էր հուլիսյան դիրքային մարտերը ներկայացնում որպես նոր Սարդարապատ:

Երբ շարունակ զառանցում եք, թե Քառօրյայի ընթացքում պարտվել ենք, գոնե գիտե՞ք, թե ինչի՞ տևեց 4 օր պատերազմը: Բա ասեմ իմացեք. ձեր չսիրած Սերժի ձեռքը չէր դողալու Իսկանդերի համազարկի հրաման տալ, իսկ Ալիևը դա շատ լավ գիտակցում էր, դրա համար էլ ափալ-թափալ Մոսկվա զանգեց: Ինքն ու իր տերերը զգացին, որ իրենց մաման կկելու է հայկական բանակը, որովհետև Գերագույն Հրամանատար ուներ: Ի դեպ 2016թ. հետո ռուսական կողմը Հայաստանին տվեց անվճար 50.000 տոննա զենք (Իսկանդերը, Տոչկա-Ու չհաշված) քիչ չէ, մի բան էլ ՍՍ-ի հետ ստորագրեց 100 և 200 մլն դոլարի զենքի պայմանագրեր:

Երբ շարունակ զառանցում եք, թե բա Սերժը պարտվել էր բանակցային գործընթացում, բա ինչի՞ էր Ալիևը իր երկրում վնգստում, թե իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Բա, որ պարտվել էր ինչի՞ Վիեննա-Ժնև պայմանագրերով «հագցրեց» Ալիևին: Բա, որ պարտվել էր` արտաքին շատ ուժեր Թուրքիայի և Ադրբեջանի անմիջական դերակատարությամբ, ինչի՞ ամեն ինչ արեցին, որպեսզի ազատվեն վերջին հող Չտվող տղուց` Սերժից:

Հ.Գ. Ոնց եմ ներվայնանում, որ դուք էլ եք ինձ հետ հավասար, մի բան էլ ավել, շնչում նույն օդը:

www.iravunk.com


դեպի ետ