
ՍԱ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է` ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՌ ՇԱՏ ՍԵՎ ԳՈՐԾԵՐ ՈՒՆԻ ԱՆԵԼՈՒ. Գագիկ Հարությունյան
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումն ու պայմանավորվածությունը: Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանն այդ երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹԵԼԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ»
– Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երկաթուղին գործելու է սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն` փոխադարձության սկզբունքով եւ երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո: Ձեր գնահատմամբ` որքանո՞վ կարելի է դրական համարել բրյուսելյան հանդիպումների արդյունքները:
– Այս ամենը հղի է շատ ծանր հետեւանքներով: Ուղղակիորեն Հայաստանին թելադրվում են հաղթողների բոլոր նախապայմանները, որոնք որոշվում են ոչ թե պաշտոնապես, այլ տեղեկանում ենք տարբեր թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից: Սրանով եւս մեկ անգամ վերահաստատվում է կապիտուլյանտ իշխանությունների վարած քաղաքականությունը: Ընդ որում` մինչեւ պատերազմը` բոլոր այդ խնդիրների մասին նշել էինք, թե ինչպես է լինելու, որովհետեւ սա աշխարհաքաղաքական նախագիծ է: Ցավոք, մեր հասարակությունից քչերն են հասկանում գունավոր հեղափոխությունների իմաստը, որի հետեւանքներն ահավոր ծանր են լինում: Եվ սա միայն սկիզբն է` Փաշինյանը դեռ շատ սեւ գործեր ունի անելու: Նրանք այլ երկրների ազդեցության գործակալներ են, եւ ճիշտ են նկատում մարդիկ, ովքեր համարում են, որ երկրում հաստատվել է խուլիգանապետություն: Թեպետ ես սա կանվանեի` պետության արտաքին գործակալական ղեկավարում:
– Մինչեւ Բրյուսելում կհանդիպեր Իլհամ Ալիեւի հետ` ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանն ահազանգում էր, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը` այն զուգահեռելով Լաչինի միջանցքի հետ: Ի վերջո, Ադրբեջանի փափագած միջանցքների թեման հաջողվե՞լ է չեզոքացնել, թե՞ այն իրականություն դառնալու է` անունը միջանցքի փոխարեն` օրինակ, ճանապարհ դնելով:
– Այն արդեն իսկ իրականությանը շատ մոտ է: Եվ թող այնպիսի տպավորություն չլինի, թե Նիկոլ Փաշինյանը շատ սխալներ է անում, եւ ընդհանրապես այդ մասին խոսելը շատ դժվար է: Իրականում նա շատ պարտաճանաչ կատարում է իր պարտականությունները: Նա ոչ թե սխալներ է գործում, այլ կատարում է այն առաջադրանքները, որոնք իրականացնելու համար նրան դարձրել են երկրի ղեկավար եւ մինչեւ այսօր մնացել է այդ աթոռին: Ինչ վերաբերում է այդ ապաշրջափակում կոչվածին, այն Հայաստանի համար նման է լինելու լրացուցիչ շրջափակման, որովհետեւ այն շրջափակում է անհամեմատ ավելի հզոր տնտեսական երկրների կողմից: Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ փորձ ունեն նման աշխատանքի, եւ այս ամենի ֆոնին այսօր տեսնում ենք նաեւ թուրքական կայսրության վերականգման բոլոր միտումները:
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
– Բրյուսելում փաստացի տեղի է ունեցել ոչ միայն եռակողմ միջնորդավորված, այլ երկկողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Սա նշանակո՞ւմ է, որ այլեւս փորձելու են դուրս դնել Ռուսաստանի միջնորդական առաքելությունը եւ իրար մեջ հարցեր լուծել:
– Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ այն փաստի վրա, որ Ադրբեջանի ներկայացուցիչը հանդիպումներ ունեցավ նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, եւ այս ամենն ավելի քան պարզ է դառնում: Բացի այդ, պարզ է նաեւ, որ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ նոր չեն, այլ ընթացել են շատ վաղուց: Ըստ էության, Բրյուսելում նրանք ընդամենն արդեն իսկ որոշված հարցեր էին բարձրաձայնում:
– Ըստ Ձեզ` այս իրավիճակում ինչպիսի՞ դիրքավորում ունի Ռուսաստանի Դաշնությունը:
– Ցավոք, մեր դաշնակցի կողմից փափուկ ուժը թերագնահատվում է, մինչդեռ Արեւմուտքում եւ Չինաստանում փափուկ ուժը բավական հզոր է: Ռուսների մոտ միշտ մնացել է այն գաղափարը, որ մեր լավագույն դաշնակիցը բանակն է եւ նավատորմը: Եվ մենք անսահման շնորհակալ ենք, որ ռուսական բանակը մտավ Արցախ եւ շնորհիվ նրանց` մեր հայրենակիցներն այնտեղ ողջ մնացին: Ուղղակի մենք պետք է սա հասկանանք, որպեսզի համապատասխան քաղաքականություն տանենք: Եվ հարցն այսօրվա իշխանությունների մասին չէ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի փչացնեն հայ-ռուսական հարաբերությունները, որն աշխարհաքաղաքական խնդիրների շարքում իրենց բնական առաջնահերթությունն է:
Հրանտ Սարաֆյան
iravunk.com
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]