
«ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԱԼԻԵՎՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՄԻ ԹԻՄԻՑ ԵՆ. ԴՐՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ». Գագիկ Հարությունյան
«Կարելի է պնդել, որ բանակցությունները մշտապես ընթացել են՝ փակ ձևաչափով, և այդ պայմանավորվածությունները, արդեն իսկ պարզ էր, որ լինելու էին: Փաստորեն, հաստատվեց միջանցքի գաղափարը՝ շատ ճոխ ձևով՝ երկաթուղային, ցամաքային: Դժվար է քաղաքակիրթ ձևով այս բոլորը մեկնաբանել, բայց սա բնական երևույթ է, որովհետև և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը, և՛ Էրդողանը նույն աշխարհաքաղաքական թիմից են, նրանք թիմակից են և իրագործում են աշխարհաքաղաքական ծրագիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև փակ հանդիպումներին:
Նրա խոսքով՝ այդ ծրագրերում Հայաստանը հայտնվելու է շատ բարդ իրավիճակում. «Արդի հիբրիդային պատերազմներում շատ կարևոր դեր է սկսել կատարել քաղաքակրթական գործոնը, այսինքն՝ խնդիրը քաղաքակրթական միավորը թուրքական ոչ քաղաքակիրթ ամբոխի կողմից ոչնչացնելն է: Թուրքերը կայսերական ազգ են, միշտ սովոր են նվաճել, առաջ գնալ, բայց ոչինչ չեն ստեղծել քաղաքակրթական առումով: Եվ ահա, վերջին ժամանակաշրջանում Թուրքիան դարձել է անգլո-սաքսոնյան տերությունների ծովահենը: 17-18-րդ դարերում անգլիացիներն ունեին ծովահեններ, որոնք ենթարկվում էին իրենց թագուհուն, բայց համարվում էին օրենքից դուրս և հարձակվում էին իրենց մրցակից երկրների նավերի վրա: Հիմա այդ ծովահենի կարգավիճակն ունի Թուրքիան: Թուրքիային չհրավիրեցին անգամ Բայդենի կազմակերպած ժողովրդավարության գագաթնաժողովին, բայց նրանք կատարում են իրենց առաջադրանքը՝ նույն Բայդենի և ուրիշների համար: Հաճախ մենք մոռանում ենք, որ դրված է հայկական քաղաքակրթության ոչնչացման խնդիրը»:
Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ ծանր վիճակում են և՛Ռուսաստանը, և՛ Իրանը, լավագույն վիճակում չեն գտնվում նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլն. «Փոխվում է աշխարհակարգը, դոմինանտ է դառնում Չինաստանը, որը ամենահամեստ հաշվարկներով՝ 10-15 տարի հետո լինելու է առաջին պետությունը՝ բոլոր ուղղություններով իր հզորությամբ: Հետևաբար՝ մյուս գերտերությունները փորձում են պահպանել իրենց դիրքերը, այդ պատճառով շատ ագրեսիվ են դարձել:
Այս տրամաբանության մեջ Հայաստանը, կարելի է ասել, ամբողջ Հարավային Կովկասի հենքն է: Վրաստանը պահպանում է իր հակառուսական կողմնորոշումը, և միակ երկիրը, որն ուներ բնականոն հարաբերություններ Ռուսաստանի հետ, Հայաստանն է: Սա վերջին բաստիոնն էր, որը նրանք փորձում են վերացնել՝ որպես Ռուսաստանի հենակետ: Ռուսաստանը ծանրագույն վիճակում է, որովհետև կարողացան այնպես անել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են կիսապատերազմական վիճակում: Մեկ այլ ճակատ Բելառուսում ստեղծվեց: Կենտրոնական Ասիայի երկրներում նույնպես սերմանվում են հակառուսական միտումներ, մասնավորապես՝ Ղազախստանում: Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրս գալը նույնպես հաշվարկված քայլ էր, որովհետև ստեղծվում է մի օջախ, որտեղից տեռորիզմը գնալու է դեպի Չինաստան, Ռուսաստան՝ միջինասիական հանրապետությունների միջոցով»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]