• am
  • ru
  • en
Версия для печати
18.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՆԵՐՔԻՆ ԴԱՇՏՈՒՄ

   

Առաջին անգամ Հայաստանը, որպես պետություն, անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար, ֆեյբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայտնաբերվել է Մետայի – Ֆեյսբուքի և Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ և մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ և այֆոնների համար։ Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել՝ ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍ-ների և մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով», – գրել է Սամվել Մարտիրոսյանը:

www.iravunk.com


դեպի ետ