
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ «ՈՒԿՐԱԻՆԱՑՈՒՄ»
ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ «Ռեֆորմիստներ» նախագահ Վահան Բաբայանը քննարկում են Հայաստանի ներկան ու ապագան «Ուրբաթ իրիկուն» Հայկ Բաբուխանյանի հեղինակային հաղորդման շրջանակներում: Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունները դարձել են երկու հայտնի քաղաքական գործիչների վերլուծության առարկա:
02:03 – Ինչո՞ւ ընդդիմությունը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին հանդես չեկավ միասնական ճակատով: Ո՞ւր է գլխավոր խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» դաշինքը:
10:10 – Հայաստանում չկա ո՛չ պետական կառավարման համակարգ, ո՛չ էլ քաղաքական համակարգ: Փողոցից եկած լակոտները ստեղծել են լակոտակրատիա:
13:00 – ՀՀ-ում ֆեոդալիզմ է: Ֆեոդալները տիրել են Հայաստանի շրջանների ու անգամ ժառանգում են իրենց զավակներին իրենց «կալվածքները»:
15:20 – Ժամանակին մարդիկ գիտեին, որ իրենց հանդեպ անարարդարության վերաբերյալ կարող են բողոքել Մոսկվա եւ նրանց բողոքի ձայնը հաստատ տեղ կհասնի: Այդ մասին գիտեին նաեւ տարբեր տեսակի չինովնիկներ: Հիմա ասաում են ուր ուզում ես բողոքի «բեզպրեդել ա»:
19:20 – Խորհրդային Հայաստանը, մանավանդ ետպատերազմական ժամանակահատվածը, հայ ժողովրդի վերջին հազարամյա պատմության ընթացքում մեր ոսկեդարն էր:
25:00 – Եթե ԽՍՀՄ-ը պահապանվեր, այսօր Հայաստանի բնակչությունը կմոտենար 5 միլիոնի:
27:30 – Արդյո՞ք ՀՀ-ում կա Ժողովրդավարություն, իհարկե ոչ: Բայց դեմոկրատիա քարոզող ուժերը լռում են: Ծաղր է, երբ այս պայմաններում Հայաստանի թիվ 1 բռնապետը հրավիրվում է «Դեմոկրատիայի ֆորումին» ելույթ ունենալու:
30:20 – Հայաստանը տանում են դեպի հակառուսական ծրագիր, մեզանից ուզում են սարքեն ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի կամակատար, մեզ տանում են Ուկրաինայի ճանապարհով, ինչը Հայաստանի կործանումն է լինելու:
34:00 – Պետք է դիմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը եւ որպես երրորդ պետություն միավորվել նրանց հետ:
դեպի ետ