
«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՆԵՐՔԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԼՈՒԾՎԱԾ Է». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Այսօր պաշտոնական հանդիպումների վերաբերյալ մեկնաբանություններն ու հայտարարությունները միշտ պետք է համադրել իրականության հետ: Եվ այս իմաստով տպավորությունն այնպիսին է, որ իրական գործողությունները կատարվում են ոչ պաշտոնական շփումների միջոցով:
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման հնարավոր գործընթացի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումներին, նաև նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը, որում ընդգծվել էր նշված գործընթացի շուրջ երկկողմ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածության մասին: «Կարծում եմ՝ արդեն որևէ կասկած չկա, որ, այսպես կոչված, հայկական կողմը և ադրբեջանական, թուրքական պաշտոնատար անձինք միմյանց հետ շփվում են ու հարցերը փորձում են բարձրագույն մակարդակով լուծել: Իսկ թե ինչու եմ հայկական կողմը չակերտավոր համատեքստում մատնանշում, որովհետև այդ անձինք իրականում չեն ներկայացնում հայկական կողմի շահերը: Ես համոզված եմ, որ ներքին պայմանավորվածություններով ամեն ինչ լուծված է»,– ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը թե՛ սահմանազատման և սահմանագծման, թե՛ նաև ապաշրջափակման ու «միջանցք» կոչվածի իրագործման նպատակների մասին է:
«Իրականում այս իշխանություն կոչվածի պարագայում պաշտոնական հայտարարությունները և իրական գործողություններն էապես միմյանցից տարբերվում են: Օրինակ՝ երբ դեռ սահմանագծման և սահմանազատման մասին չէր խոսվում, դեռ հանրային դաշտում նման քննարկում անգամ չկար, Սյունիքում հեշտությամբ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ հանձնվեցին»,– ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ պրակտիկան հիմա ևս շարունակվում է, պարզապես հիմա խոսում են այդ գործընթացի մասին:
Անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը՝ նա ընդգծեց. «Սա մի տեսակ շղարշ է՝ ցույց տալու, թե մենք համաձայն չէինք և այլն: Իսկ խորքային առումով, իհարկե, դիրքորոշումները համապատասխանելու են ադրբեջանական կողմի շահերին: Նույն համատեքստում են նաև ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները: Այս առումով հնչեց հայտարարություն, թե դեռ չի հաջողվում համընդհանուր համաձայնություններ ձևակերպել: Ըստ իս, խոսքն իրականում ոչ թե իրական գործողությունների, այլ ձևակերպումների մասին է: Սա ևս տեղավորվում է վերոնշյալ տրամաբանության մեջ: Այսինքն, փորձում են ձևակերպումներ գտնել, որպեսզի հանրության կողմից ինչ-որ չափով ընկալելի լինի, բայց ոչ ավելին: Ու այս տեսանկյունից սպասել, որ այսօրվա օկուպանտների կողմից հօգուտ մեզ որևէ դրական լիցք կլինի, անիմաստ է: Խոսքը Փաշինյանի և նրա թիմի մասին է: Իրենց դեպքում հօգուտ մեզ դրական որևէ ազդակի սպասելը նույնն է, թե, օրինակ՝ Հայաստանում իշխեր Ալիևը, ու մենք սպասեինք, որ թուրքերին ինչ-որ բան չէին զիջի»:
Նրա խոսքով՝ իրականության մեջ հնարավոր նոր փաստաթղթերի ստորագրումը ոչինչ չի փոխի: «Եթե անգամ տեղի ունենա սահմանագծում, հետո նաև սահմանազատում, ստորագրվեն փաստաթղթեր, մենք պետք է հասկանանք արդի պատերազմների տրամաբանությունը: Այն պատերազմը, որը մեր դեմ վարում են Թուրքիան ու Ադրբեջանը, հիբրիդային պատերազմների տրամաբանության մեջ է: Այս պարագայում թե՛ հոգեբանական, թե՛ ռազմական ճնշումները մշտական բնույթ են կրելու, եթե ինչ-որ բան մեր հարաբերություններում սկզբունքորեն չփոխվի: Հոգեբանական ու ռազմական ճնշումները հիբրիդային պատերազմների մարտավարության ու ռազմավարության հիմքում են: Այսինքն, եթե անգամ պատկերացնենք մի տարբերակ, երբ կնքվում է ինչ-որ մի նոր պայմանագիր, դա ոչինչ չի նշանակում: Հոգեբանական ու ռազմական նման գործողությունները Հայաստանը ճնշելու, ջլատելու նպատակ ունեն, ինչն արվում է ու կիրականացվի՝ անկախ որևէ փաստաթղթից: Արդեն որերորդ անգամ եռակողմ, երկկողմ հանդիպումների ենք ականատես լինում, բայց այս ամենի էությունը ոչնչով չի փոխվում»,– ասաց Գ. Հարությունյանը:
Այս տեսանկյունից նա անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրագործվում է: Մյուս կողմից՝ դիտարկելով ՀՀ իշխանությունների այն պնդումները, թե դեմ են «միջանցքի» տրամաբանությանը, մեր զրուցակիցը նշեց. «Դեմ լինելու հայտարարություններին սովորաբար հետևում է ձևակերպում՝ կապված ապաշրջափակման հետ, որին իրենք դեմ չեն: Մինչդեռ իրականում այդ բոլոր գործողությունները բերում են Հայաստանի ապաշրջափակմանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Հայտարարելով ապաշրջափակման գործընթացի մասին՝ արդեն իսկ հաստատում են ադրբեջանական, նաև թուրքական կողմի բոլոր թեզերը: Իրականում մենք այս փուլում լինելչլինելու մարտահրավերի առաջ ենք: Երկու հույս ունենք. առաջին՝ հայ հանրությունը պետք է փորձի ուշքի գալ:
Կարծես թե ՏԻՄ ընտրությունների արդյունքներն այդ առումով հուսադրող են: Երկրորդը դաշնակիցներն են, բայց որքան էլ դաշնակիցներ ունենանք, միշտ պետք է աչքի առաջ ունենանք ու գիտակցենք հետևյալ փաստը. մինչև չսկսենք ինքներս պայքարել, դժվար թե մեզ որևէ դաշնակից օգնի, որովհետև արդեն մեծագույն թերահավատություն ունեն նաև ազգի նկատմամբ»:
Աննա Բադալյան
past.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]