
ՃԱՆԱՉԵՔ ՈՒ ՀԻՇԵՔ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԱԼԵՎԻ ՇԱՀԵՐԸ ՀՀ֊-ՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԹՇՆԱՄԱՍԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. Կարապետյան
«Ներողություն եմ խնդրում ֆեյսբուքյան ընկերներիցս այս հայհոյանք պատկերող նկարը տեղադրելու համար, բայց ցանկանում եմ, որ ճանաչեք ու հիշեք բոլոր նրանց, ովքեր ծառայում են Ալեւի շահերը ՀՀ֊ում սպասարկող թշնամասեր իշխանություններին եւ մասնավորապես կատարում նրանց կողմից տրված քաղաքական հետապնդման լիարժեք գործիքակազմ պարունակող պատվերները։
Տիգրան Սիմոնյան, ձեզ ոչինչ չի՞ ասում. ինձ էլ ու էլի չէր ասի, եթե այսօր իշխանական սույն գործիքը չկարդար Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) կալանավորման մասին որոշումը։ Արդեն պարզ է, թե հակահայ իշխանություններն ինչու են Շրջակա միջավայրի նախարարի անձնական փոշեծծիչին հոկտեմբերի 25֊ին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Երեք պատերազմ անցած հայրենատերին բանտով չեք վախեցնի, բայց դուք գիտեք, որ դրանով Սյունիքն անպաշտպան եք թողնում ու հենց դա է ձեզ հարկավոր։ Նժդեհը ճիշտ էր, երբ ասում էր ՝ «իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
դեպի ետ