
ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՓԱԿԵՑԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿՈՒՏԸ ՆԵՏԵՑԻՆ ԴԱՇՏ
«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է.
– Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ, երբ ադրբեջանցիներն ըստ էության փակեցին ճանապարհները Սյունիքում, իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թե բա Երևան–Կապան օդային չվերթ է էսա ուր-որ է բացվում։
Կարծես ուսուցիչները պիտի ինքնաթիռով թռնեին Գորիսից գյուղեր դասեր վարելու համար...
Իսկ երեկ առանց աղմուկի թեման փակվեց. ընկերությունը, որն իբր պետք է այդ չվերթներն իրականացներ, հետ կանչեց դիմումը։
Այս ամենն առավել զավեշտալի է, երբ նայում ես ամսաթվերին...
- Նոյեմբերի 11-ին կառավարությունից հայտնում են, թե 2022-ից կանոնավոր չվերթներ կիրագործվեն Երևանից Կապան։
- Նոյեմբերի 14-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են։
- Նոյեմբերի 16-ին ավիանկերությունը հետ է կանչում չվերթներ իրականացնելու իր դիմումը։
դեպի ետ