
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՎԵՑ ԱԴԲԵՋԱՆՑԻ ԳԵՐԻ ԷՐ ՎԵՐՑՐԵԼ. ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑՈՒՄ ԿԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ
«Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՊՆ արդեն նախկին նախարար Արշակ Կարպետյանի ազատման պատճառներին բացառիկ մանրամասներ է հայտնել.
– Այն նախարարին, ում հանել է Փաշինյանը շատ ճիշտ զինվորական ծառայություն էր տանում: Ազատմանը նախորդող օրը հայկական կողմը վեց ադբեջանցի գերի էր վերցրել, բայց նրան` Արշակ Կարպետյանին» հրաման են տվել, որ որտեղից, որ վերցրել են գերիներին` տանեն այնտեղ թողնեն: Արշակ Կարապետյանը չի ենթարկվել հրամանին, որին հաջորդել ազատման հրամանը: Սա է ողջ իրականությունը, սա այսօրվա ապականված իշխանության իրական դեմքը:
– Տիկին Մարտիրոսյան, ըստ Ձեզ ինչո՞ւ մեր բանակը չկարողացավ արժանի հակահարված տալ ադրբեջանցիներին Սիսիանի դիրքերում, ինչո՞ւ, փաստացի զենքի խնդիրներ ունեին մեր տղաները:
– Բանակը պետք էր զինել աղջիկս, Դուք լսեք Վարդան Ղուկասյանին, ով փաստերով է ներկայացնում իրականությունը, թե ինչպիսի դավաճան է կա ՊՆ-ում, ով մատչելի գներով զենքերը գնելու պայմանագրից, որին ի դեպ համաձայնել էր ՊՆ նախարարը, հրաժարվել է: Էս են էս ապիկարները:
– Լավ, ո՞ւր ենք հասնելու էս պայմաններում տիկին Մարտիրոսյան:
– Գիտեք, էս իրավիճակի համար պատասխանատու են բոլորը` Լեւոնից մինչե Նիկոլ: 1994թվականին զինադադարին մենք չպետք է համաձայնեինք, որովհետեւ Կիրովաբադը ազատագրված էր, Նախիջեւանը ազատագրված էր, լրիվ հողերը վերցնում էինք, հետո արդեն դիվանագիտական ճանապարհներով կարող էին հասնել ցանկի արդյունքների:
Զրույցը` Իլոնա Ազարյանի
www.iravunk.com
դեպի ետ