
ԹՈՂ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՌՈՒՑԵՆ ԿՈՎՍԱԿԱՆԻՑ ՄԻՆՉև ՆԱԽԻՋևԱՆ․ ԽՍՀՄ ԳԵՆԵՐԱԼԸ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ապաշրջափակմանը և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, դեմ եմ»,– «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ապաշրջափակման գործընթացին, ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով
– Թող կամուրջ կառուցեն Կովսականից մինչև Նախիջևան, չէ՞ որ Ալիևը հարուստ է, նման կամուրջներ ամենուր կան, այդ թվում՝ Եվրոպայում: Թող այդպես երթևեկեն, և նույնիսկ դա վերահսկողության տակ պետք է լինի: Այդ դեպքում Իրանին արգելափակելու երևույթներ ևս չեն լինի, քանի որ, եթե Հայաստանը համաձայնում է դա տալ, ապա փակվում է Իրանը: Չէ՞ որ պատահական չէ, որ Իսրայելն է այնտեղ Ադրբեջանին օգնում վերացնել հայերին, նրանք օդանավակայաններ են կառուցում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների վայրէջքի համար, Ադրբեջանը աջակցում է նրանց Իրանի վրա հարձակվելու համար:
Հ․ Գ․Հայաստանյան «պարապ» ընդդիմության, ՀՀ-ի ՌԴ-ի հետ մյութենական միությանը միանալու անհրաժեշտության եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրույցն ամբողջությամբ շուտով
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ