
ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ ԵՆՔ․ ՀԱՅՏՆԻ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ «ՀԱՏԱԿԻՆ» ՀԱՅՏՆՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի վրա Դավոսի միջազգային ֆորումում ստորագրված համաձայնագիրը, որով Ռուսաստանի միանում «Չորորդ արդյունաբերական հեղափոխության» տնտեսական կառույցին, ի՞նչ իրավիճակում է այսօր ՀՀ տնտեսությունը, 2022թվականի պետական բյուջեի ծախսերի, ԵՏՄ-ի ստեղծած հնարավորություններից չօգտվելու եւ դրանց պատճառների մասին զրուցել ենք հայտնի տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ Դավոսում ստորագրված համաձայնագրին մանրամասնելով․
– Դավոսը 1974 թվականից Կլաուս Շվաբի կողմից ստեղծված կառույց է, որը հետագայում վերածվել է համարաշխարհային ֆորմի, Ռուսաստանի մասնակցությունը վերաբերվում է «չորորդ արդյունաբերական հեղափոխության» մասնակցությանը, որը շատ կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Դժվար ժամանակներ է ապրում Ռուսաստան և այդ տեխնոլգիական ճեխքումը անպայման անրաժեշտ էր ՌԴ-ին։ Բնականաբար, լինելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից, այդ հանգամանքը չի կարող դա իր ազդեցությունն չթողնել մեր տնտեսություն վրա և եթե հաջողվի Ռուսաստանի դաշնությանը այնպես վերակառուցել իր տնտեսությունը, որ ավելի մրցունակ, բարձր մակարդակ ձեռք բերի, ապա ես հետեւյալը կասեմ․ այն ոչ միյայն կազդի Հայաստանի Հանրապետության վրա, այլ հենց Հայաստանի Հանրապետությունը կարող է նպաստել տեղեվատկական, բարձր տեխնոլոգիաներով են։ Սա մեզ համար կենսական նշանակություն կարող է ունենալ:
– Պարոն Մանասերյան, եթե հակիրճ նկարագրեք այսօր ՀՀ տնտեսության վիճակը։
– Եթե կարճ եք ուզում․ մենք ո՛չ տնտեսություն ունենք, ո՛չ իրավիճակ ունենք։ Դա իներցիոն վիճակ է, համախառն ներքին արտադրանքը չունի հստակ ձեւավորված կառուցվածք, առավել ևս արդյունավետ կառուցվածք։ Ներկայիս տնտեսությունը իներցիոն զարգացման մեջ է, այսինքն ամենինչ կախված է նրանից, թե մասնավոր հատվածը, մասնավոր ընկերությունները ինչ հաջողություններ կարող են ձերք բերել։ Եվ սա պետությունը չպետք է վերագրի իրեն։ Եթե որեւէ աճ է տեղի ունենում մասնավոր սեկտՈրի շնորհիվ, տնտեսությունը դա վերագրում է իրեն, եթե քաղաքացին անցնում է մասնավոր սեկտորում աշխատանքի, ասում է՝ տեսեք մենք զբաղվածության հարց լուծեցինք։ Ես շատ կուզենայի, որ պետությունը ասի, որ ինքը՝ պետությունը, ինչ տնտեսական քաղաքականություն է մշակել, ինչ թիրախներ է դրել, եւ ինչ ջանքերի հասել։ Ոչ թե մասնավորի ձեռք բերածը իրեն վերագրի, այլ ասի, որ մենք այ էս ինչ ծրագիրը հետեւողական իրականացնելու արդյունքում հասանք այս էս հաջողություններին։
– Պարոն Մանասերյան, ընթանում են 2022թ․ բյոևջեի քննարկումը, ինչպե՞ս կգնահատեք Կառավարության տեսլականը։
– Ես ուշադրություն կդարձնեմ մի քանի կետերի վրա։ Նախ 2022թ․-ի բյուջեն առաջնահերթությունների առումով կաղում է, կան իհարկե ուղերձում որոշակի այդպիսի դրույյթներ։ Բայց եթե փաստացի նայում ենք պետական բյուջեի ծախսային մասին, ապա տեսնում ենք, թե որտեղ են ծախսերն ավելանում են, օրինակ ավելանում են Ոստիկանության ներկայացուցչական ծախսերը, բայց դրան զուգահեռ շատ քիչ է ավելանում Կրթության, գիտության ծախսերը։ Այսսինքն դրանով կառավարությունը մեսիջ է ուղարկում հասարակությանը, որ իր համար ուժային կառույցը, մասնավորապես Ոստիկանությունը, (որովհետեւ բանակի առումով ես լուրջ բարեփոխումներ չեմ տեսնում՝ հատկապես ռազմարդյունաբերական համալիրի առումով․-Թ․ Մ․) ամենակարեւորն է։ Այս առումով ես կարծում եմ, որ պետական բյուջեն շատ լուրջ վերանայման կարիք ունի։ Ասեմ նաեւ, որ որեւէ կողքից առաջարկ ներկայիս իշխանությունը ի վիճակի չէ քննարկել կամ ընդունել։ Ճիշտ այնպես, ինչպես երկու ծրագիր է առաջարկվել կառավարության գործունեության՝ մեկը 2019թ, մյուսը այս տարի, բայց եւ որեւէ մեկը կառավարությունը հաշվի չի առնվել ։ Այսինքն այսօր ամենագետների կառավարություն ունենք, որոնց թվում է ,որ նրանց ասածը ամենալավն է։ Այն դեպքում, որ ամենագետների այս կառավարության մեծամասնությունը կազմում են մարդիկ, ովքեր անգամ բազային կրթություն չունեն կոնկրետ ոլորտներից։
– Ուրեմն ի՞նչ է սպասվում մեզ։
– Մենք արդեն հասել ենք հատակին, եւ այդ հատակը փորում ենք ավելի խորացնելու համար։ Մենք, որպես պետություն դեգրադացման լուրջ գործընթացի մեջ ենք, սա է պատկերը։ Մենք ոչ մի լավ բանի չենք հասնի, եթե չունենանք առաջին հերթին ազգային օրակարգ։ Եթե ունեցանք ազգային օրակարգ, ապա սատանայի հետ էլ կարող ենք բանակացություններ վարել, իմանալով, թե ուր ենք տանում մեր հետաքրքրություններն ու շահերը։
Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com
դեպի ետ