• am
  • ru
  • en
Версия для печати
29.10.2021

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՔՑՎԵԼ. Աբրահամյան

   

Սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ առաջնագծում ստեղծված իրավիճակը շարունակվում է հանրությունից թաքցվել։

«Փաստացի Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պատերազմից առաջ փորձագիտական շրջանակների, գլխավոր շտաբի, ՊՆ-ի, ԱԱԾ-ի համար տեսանելի գործոններից բացի, որոնք ցույց էին տալիս, որ պատերազմն անխուսափելի էր, եղել էր նաև վստահություն առաջացնող ռադիոկլանում։ Այսինքն, ադրբեջանական կողմից կլանվել էր տեղեկատվություն, ինչը հաստատում էր, որ պատերազմ է սկսվելու։ Ստացվում է՝ այս գործոնների առկայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը, ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավիճակին համահունչ գործողություններ չեն իրականացրել, ինչով հիմք է դրվել պատերազմում մեր պարտությանը»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակների համար նախատեսված մեխանիզմները չեն աշխատել, ինչը նշանակում է՝ պետությունը և զինված ուժերը չեն պատրաստվել Ադրբեջանի հարձակմանը։




www.pastinfo.am


դեպի ետ