
ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՈՒՄ «ԿԳՑԻ» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ. ՆԻԿՈԼԸ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ Է. Քոչարյան
Եթե նկատել եք վերջին մեկ ամիսը, ու հատկապես Մոսկվա նրա վերջին այցից հետո, թե Փաշինյանը, և թե իր ամբողջ թիմը բավականին հետ քաշված են։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն ու իր թիմը հիմա մի իրավիճակում են, ինչի մասին խոսեց Սերժ Սարգսյանը, այն է՝ բոլորին խոսք է տվել, և հիմա բոլորը սպասում են թե ու՞մ «կգցի» Փաշինյանը։
«Եթե նկատեք, թե ինչպես են սկսել քննադատել ու վերաբերվել Փաշինյանին նույնիսկ այն արևմտամետ ԶԼՄ-ները, որոնք, ի դեպ, ատամներով պահում էին նրան, պարզ է դառնում, որ նա իրոք ցայտնոտի մեջ է, ու չի կարողանում որոշում կայացնել՝ հասկանալով, որ վաղ թե ուշ պետք է կայացնի։ Այդ շուստրիությամբ կարելի է մի քիչ էլ ձգել, բայց այն ուժերը, որոնք այդ ամենը համակարգում են, ի վերջո չեն թողնի, որ երկար ձգվի»,- ասել է Քոչարյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին, նշելով, այստեղ բեկում կարելի է ակնկալել միայն արտաքին հարթակում կտրուկ փոփոխություն լինելուց հետո միայն, և որպես ապացույց նշեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը։ Ըստ Քոչարյանի՝ տպավորություն էր, որ քաղաքական ուժերը սպասում են ինչ -որ կարևոր իրադարձության, և երկուստեք ժամանակ են ձգում։
Մանրամասները՝ տեսանյութում։
դեպի ետ