
ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼՈՒ ԱՍՊԱՐԵԶ. Ամարյանը փակագծեր է բացում
ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Այսօրվա դրությամբ` երկուսն էլ կալանավորվածն են, սակայն, հատկանշական է այն, որ դեռ մեկ տարի առաջ էր «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում բարձրաձայնում ռազմամթերքի մատակարարման գործընթացում լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու մասին, բայց գործ հարուցվեց միայն հիմա: Մեկ տարի անց արդեն հարուցված քրգործի վերաբերյալ զրուցեցինք Ա. Ամարյանի հետ:
դեպի ետ