• am
  • ru
  • en
Версия для печати
03.10.2021

ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ՀՀ-Ն ԶԳՈՒՇԱՆԱՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՉԽԱՆԴԱՎԱՌՎԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԵՐՈՎ». Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիրը փակագծեր է բացում

   

Օրերս Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկած «Խայբարի նվաճողներ» զորավարժություններից առաջ հայտարարել է, որ թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանային փոփոխություններ։ Դրան զուգահեռ ՀՀ_ն արդեն իսկ կարծես հրաժարվել է այդ (նկատի ունենք Որոտանում տեղակայված ադրբեջանական ոստիկանակետը) հատվածից։ Այս իրավիճակում ինչպե՞ս են տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը Իրանում, հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ Թեհրանում երկար տարիներ հրատարակվող հայալեզում «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանից, ով նկատեց.

– Իրանի համար ԿԱՐՄԻՐ ԳԻԾ է ըստ ամենայնի միջազգայնորեն ճանաչված սահմանագիծը։ Գորիս-Կապան հատվածի գործող կամ այլընտրանքային որեւէ ճանապարհ, Իրանի վերոնշյալ դիրքորոշմանը խոչընդոտելուց պետք է զերծ մնան միանշանակ։ Աւելի պարզ ասած՝ Իրանի համար «Զանգեզուրի միջանցք»-ի թուրք-ադրբեջանական նկրտումը հենց տվյալ կարմիր գծի հատում է նշանակում։ Իսկ այդ հարցում Իրանը չի խորշելու իր դիրքորոշումը ի ցույց դնել, նույնիսկ ռազմա-քաղաքական հոխորտանքի դրսեւորումներով, որոնց օրինակներից լոկ մեկն էլ Ձեր մէջբերած «Խէյբարի Նվաճողներ» ռազմափորձն է…

– Ինչո՞վ է հղի ստեղծված իրավիճակը, և ինչպես են արձագանքում Իրանում ՀՀ-ի դիրքորոշմանը:

– Իրանի Հիւսիս-արեւմտեան սահմանի ողջ երկայնքում Զինված Ուժերի վիթխարի ներկայությունը պարունակում է բազմանշանակ ՊԱՏԳԱՄ՝ միջամուխ դերակատարներին, սկսած՝ միջազգային ուժային կենտրոններից մինչեւ սրանց տարածաշրջանային լոկալ ու արբանեակային խաղացողներ, հանձինս՝ Թուրքիայի,Պակիստանի ու Ադրբեջանի։ Իրանը տւժվեալ դեպքում ավելի գերզգայուն է իր ազգային-պետական ու հատկապէս տարածքային անվտանգութեան հաշվին, երբ տարածաշրջանում հակա-իրան սադրանքների մէջ ներգրաււած է լինում նամանավանդ Իսրայելի ռեժիմը… Իսկ գալով ՀՀ-ի դիրքորոշման նկատմամբ Իրանական արձագանգներին, պետք է ասել,որ Հարեւան ու բարեկամ Իրանը կցանկանար, որպեսզի ՀՀ-ն, զգուշանար եւ ժամանակից շուտ չխանդավառվեր «թուրքական դրական ազդակներերով»:

Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ