• am
  • ru
  • en
Версия для печати
25.09.2021

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ․ Հունաստանի վարչապետ

   

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը և ձգտում է առճակատման: Վարչապետի ելույթի տեքստը հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությունը:

«Հունաստանի և մեր ամենամոտ հարևան Թուրքիայի միջև տարբեր տեսակետներ գոյություն ունեն: Հունաստանը միշտ հավատարիմ է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և վճռականորեն մնում է կողմնակից, որ բոլոր վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միշտ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Հենց ՄԱԿ-ի կանոնադրությունն է արգելում ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Այնուամենայնիվ, 1995 թվականից Հունաստանը կանգնած է Թուրքիայի կողմից ուժի կիրառման պաշտոնական, պարբերաբար նորացվող և ակնհայտորեն անօրինական ու անընդունելի սպառնալիքի առաջ, որը հայտնի է որպես casus belli», – ասել է Միցոտակիսը:

azgonline.am


դեպի ետ