• am
  • ru
  • en
Версия для печати
24.09.2021

ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ ԵՆ ՀԱՏՎՈՒՄ, ԻՆՉԸ ԻՐԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՈՐԵՎԷ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

   



Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ:

Ինչի՞ կհանգեցնի Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետի առկայությունը, ի՞նչ տրամադրություններ են Իրանում, ինչպե՞ս են իրանցիները գնահատում հայ-իրանակա եւ հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, հնարավո՞ր է արդյոք ստեղծված իրավիճակը հանգեցնի ռազմական գործողությունների այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Իրանի Հանրային ռադիոյի խմբագիր, Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորական ժողովի անդամ, «Նաիրի» հրատարակչության տնօրեն Արտույտ Զոհրաբյանի հետ, ով նախ նկատեց

– Նախքան բուն հարցին պատասխանել նախ ուզում եմ ընդգծել, որ Իրան-Հայաստան ներկայիս ցամաքային ճանապարհը ուղղակիորեն չի վտանգում միայն Իրան-Հայաստան հարաբերությունները եւ առեւտրատնտեսական շրջանառությունը, այլ նաեւ վտանգում է նաեւ Իրան-ԵՏՄ տնտեսական առեւտրաշրջանառության միակ ցամաքային ճանապարհը: Սա շատ նուրբ կետ է: Առհասարակ սահմանազատման եւ Իրան-Ադրբեջան վերջին շփումները այդքան էլ ընկալելի չեն Իրանում: Հայկական կողմը պարզ չի հարաբերվում Իրանի հետ: Այս օրերին պետք է ավելի քան սերտ խոսակցություններ ընթանային Իրանի եւ Հայաստանի միջեւ, ինչը այս պահին նկատելի չէ: Ինչը տարակուսելի է, որովհետեւ այստեղ վտանգվում են ոչ միայն առեւտրատնտեսական շահերը, այլ նաեւ անվտանգային եւ ռազմավարական մի շարք խնդիրների առաջ ենք կանգնում: Այս համատեքստում, ըստ իս, անհրաժեշտ են նոր ոճի երկխոսություներ Իրանի եւ Հայաստանի միջեւ եւ շատ արագ: Հայաստանը պետք է ավելի թափանցիկ խոսի, թե ինչ է սպասվում այդ ճանապարհատվածին, որպեսզի Իրանը անակնկալի չգա: Այս պահին անհասկանալի շատ հարցեր կան Իրանում: Հայաստանը պետք է ավելի պարզ խոսի Իրանի հետ, որպեսզի հետագայում Իրանը կարողանա քայլեր ձեռնարկի ի շահ երկու երկրների:

– Պարոն Զոհրաբյան, ինչպե՞ս կգնահատեք, են Իրան-Ադրբեջան հարաբերությունները այս պահին:

– Ադրբեջանական վերջին զարգացումները եւ վերջին ոտնձգությունները, ինձ թվում է մեծամասամբ կապված են Իսրայելի եւ Թուրքիայի ազդեցությամբ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի մուտքը Գորիս-Որոտան ճանապարհատվածում վտանգում է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ նաեւ Իրանի, ինչը երկար տարիներ Ադրբեջանը ռիսկ չէր անում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ միայն կախված է, այլ նաեւ ազդված է թուրք-իսրաելական գործոններից, որը գործում է այսօր Ադրբեջանում: Սա, ինչ խոսք կվնասի Իրան-Ադրբեջան հարաբերություններին, բայց ըստ իս ոչ արմատական:

Հայաստանը եւ Իրանը կարող են օգտվել ստեղծված զարգացումներից, ամենալավ ժամանակն է, որ ՀՀ-ն մոտենա Իրանին: Ինչքան Ադրբեջանը գնա դեպի Իսրայել եւ Թուրքիա, այդքան Իրանը զգոն կլինի իր հարաբերությունների մեջ` հատկապես սահմանային հարցերով: Այսօր փորձ է արվում կարմիր գծեր հատել, ինչը Իրանը թույլ չի տա եւ որեւէ պարագայում:

– Պարոն Զոհրաբյան, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ: Հնարավոր ստեղծված իրավիճակը հանգեցնի ռազմական գործողությունների:

– Ես չեմ հավատում, որ իրավիճակը այնքան կսրվի, որ հասնի լայնամաշտաբ ռազմական իրադարձությունների, բայց Իրանի դիրքորոշումը այդ ուղղությամբ հստակ է` չխախտել կարմիր գծեր: Այս պահին Իրանի համար դեռ պարզ չէ, թե ինչ է կատարվում այդ հատվածում իրականում:

Զրույցը` Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ