
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԷՐԴՈՂԱՆԻ, ԼՈՐԴ ԲՐԱՈՒՆԻ, ԱԼԻԵՎԻ ԽԱՄԱՃԻԿՆ Է
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն է։
Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանում, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ծրագրի մասին, հայտարարում, թե այն բխում է Հայաստանի ու տարածաշրջանի շահերից։ Սակայն, իրականում, «խաղաղ դարաշրջանի» անվան տակ Հայաստանի տարածքները տալիս են Ադրբեջանին: Ի՞նչ ծրագիր է իրականացնում Փաշինյանը:
Գագիկ Հարությունյանը նշեց․
– «Նիկոլ Փաշինյանը երբեք ճշմարտություն չի ասում, նա պրոֆեսիոնալ ստախոս է։ Մի առիթով ասել եմ ՝ ՔՊ-ն որպես մասնագիտական տոն կարող է տոնել սուտասանի օրը՝ ապրիլի 1-ը։ Ես չեն կարողանում լուրջ ընդունել նրանց ասածները, այս մարդիկ կատարում են հանձնարարություն։ Երկրի ղեկավարներ են բերվել մարդիկ, որոնք կատարում են այլ երկրների հանձնարարությունները»։
– 1984-ին ԱՄՆ-ում ստեղծվեց այսպես կոչված կառավարելի քաոսի ինստիտուտը, որտեղ մշակվում էին տեսություններ՝ քաոս ստեղծելու ու հետո այն կառավարելու մասին, ըստ Հարությունյանի՝ այս տեխնոլոգիան իրականացվում է այսօր մեզանում։
– «2018-ին «տրոյական ձին», ավելի ճիշտ՝ «տրոյական ավանակը» մտավ Հայաստան։ Իշխանության բերվեցին մարդիկ, որոնք հրամաններ կատարողներ են։ Նրանք չունեն ինքնուրույն մտածողություն, խաթարված է նրանց հոգեբանական, մտավոր ունակությունները»։
– Ներկայացվեց 2006 թ․ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման արարողության ժամանակ արված մի նկար, որում Ալիևն է, Էրդողանը, Ահմեդ Սեզերը, Սահակաշվիլին և «British Petroleum»-ի գործադիր տնօրեն լորդ Բրաունը, որոնք իրենց ձեռքում պահում են տարածաշրջանի մի քարտեզ, որում չկան Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության Մեղրիի շրջանը․․․ Խամաճիկ Փաշինյանն այսօր իրականացնում է սրանց կողմից պատվիրված ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]