• am
  • ru
  • en
Версия для печати
17.09.2021

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ, ԻՐԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԻ ԱԼԻՔ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ. Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան

   



Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման արդյունքում Իրանից Հայաստան մուտք գործող բեռնատարների վրա կիրառվող, մեղմ ասած, ճնշումների, ՀՀ վարչապետի` նախօրեին ԱԺ-ում հնչեցրած հայտարարության, իրանական կողմի արձագանքի եւ հնարավոր բախումների շուրջ զրուցել ենք Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ, ով նախ անդրադարձավ Որոտան բնակավայրի մոտ տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղադրմանը եւ վերոնշյալ փաստի շուրջ ՀՀ վարչապետի հայտարարությանը ընդգծելով.

– Պատերազմից հետո տարբեր ձեւի միջամտություններ եղել են, որոնք ըստ երեւույթին, ոչ միայն ՀՀ-ի վրա ճնշում բանեցնելու քայլեր են, այսպես կոչված, միջանցք բացելու համար, այլ ուղիղ ձեւով ուղղված են նաեւ Իրանին եւ հայ-իրանական հրաբերությունները խաթարելուն: Իրանից բազմիցս արձագանքել է, որ հայ-իրանական սահմանը Իրանի համար կարմիր գիծ է հանդիսանում: Այստեղ առավել շատ նկատելի է կոնկրետ ճնշումներ բանեցնել ոչ թե Հաաստանի, այլ Իրանի վրա: Մենք պատերազմից հետո խոսել ենք այլընտրանքային ճանապարհի մասին, բայց ՀՀ կառավարությունը որեւիցէ գործ չի արել այլընտրանքային ճանապարհը վերանորոգելու համար: Այն դեպքում, երբ պաշտոնականը Իրանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ շինարարական աշխատանքներին, անգամ Իրանի Ճանապարհաշինության նախարարն էր այցելել եւ համագործակցության ձեռք մեկնել:

Այս պայմաններում մեզ համար առնվազն զարմանալի էր վարչապեըի հայտարարությունն առ այն, որ այդ ճանապարհը ադրբեջանական է համարվում: Այս հայտարարությունը Իրանում լուրջ դժգոհությունների ալիք կարող է բարձրացնել, ստացվում է, որ Հայաստանը, ասպես ասած, տոն է տալիս նման միջամտությունների: Ստացվում է, որ Հայաստանը իր տարածքը այլեւս ուրիշ երկրի տարածք է համարում, ապա պետք է նախապես Իրանին տեղյակ պահեր: Հայաստանը իմանալով ստեղված իրավիճակի լրջությունը որեւէ քայլ թե դիվանագիտական, թե միջնորդավորված չի անում, ինչը Իրանում լավ չի ընկալվելու միանշանակ:

– Ըստ Ձեզ ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ի նման արձագանքը:

– Ես չգիտեմ գուցե դիվանգիտական անփորձությունից է բխում, թե այլ խնդիր կա, ես չգիտեմ: Ես հասկանալով ՀՀ ներքաղաքական իրավիճակը միշտ փորձել եմ հավասարակշռված մոտենալ, բայց հիմա, երբ տեսնում եմ ՀՀ-ի առանց Իրանին տեղյակ պահելու հայտարարություններ անելը, արդեն տարակուսում եմ: Ես հույս ունեմ , որ Հայաստանը այսուհետ ավելի կանխամտածված աշխատանքներ կիրականացնի, որպեսզի մենք նման դժվարությունների առաջ չկանգնենք, որովհետեւ մենք երկուստեք` ունենք բարյացակամ հարաբերություն: Հայկական կողմը ավելի զգոն լինի եւ համապատասխան տեղեկությունները ժամանակին փոխանցի: Մասնավորապես, եթե պետք է ընդհատումներով մեքենանները գան, ապա գոնե Իրանն էլ փորձի իր դիվանագիտական հնարավորություններից ժամանակին օգտվի:

– Պարոն Բեգլարյան, այս պահին Իրանը կրկին պատրա՞ստ է այլընտրանքային ճանապարհատվածի շինարարությանը, ինչպես Դուք նշեցիք, ձեռք մեկնի:

– Առնվազն Իրանի մոտ քաղաքական կամքը անցյալից ավելի ուժեղ եւ ավելի դրական են այդ ուղղությամբ: Պետք է անմիջականորեն անցնել այդ աշխատանքներին, որովհետեւ պետք հաշվի առնել, որ մոտենում է ձմեռը: Այս պարագայում թույլ չպետք է տալ, որպեսզի երկու երկրների առեւտրական աշխատանքները վնասվեն:

– Պարոն Բեգլարյան, հնարավո՞ր է, որ ստեղծված իրավիճակը ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա, որովհետեւ կարծես թե Դուք Ձեր խոսքում նման ակնարկ արեցիք:

– Ես չեմ կարծում, որ վատանան,, հիմա էլ վատ չէ: Պարզապես պետք է արտաքին քաղաքականության հստակեցում իրականացնել, գնալ գործնական հստկլ քայլերի: Եվ այլընտրանքային ճանապարհի հարցի վերաբացումը կլինի այյն կարեւոր երաշխիքը, որը երկու երկները շարունակում են բարիդրացիական հարաբերություններիը, ունեն այդ կամքը առաջ գնալու ավելին քան երբեւէ:

– Պարոն Բեգլարյան, հնարավո՞ր է ստեղծված իրավիճակը տանի էսկալացիայի:

– Իրանը, ինչպես նշեցի Իրանը հայ-իրանական սահմանը համարում է կարմիր գիծ, եթե լուրջ վտանգի ենթարկվի հայ-իրանական սահմանը, ապա չեմ կարծում, որ Իրանը անտարբեր կմնա: Թե ինչ զարգացումներ կլինեն, կդժվարանամ ասել:

– Այսինքն եթե իրավիճակը, կոնկրետ տվյալ հատվածում ավելի լարվի, հնարավոր է Իրանը նախահարձա՞կ լինի, ճիշտ հասկացա:

– Կդժվարանամ այդ նախահարձակ որակումը տալ, բայց ըստ իս Իրանը անտարբեր չի մնա:

www.iravunk.com


դեպի ետ