
ՑԻՆԻԶՄ, ՍՈՒՏ, ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ. ԱԲՈՎՅԱՆԸ՝ ԹՐՐՔԱՀԱՃՈ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մարդը կարող է անգրագետ եւ անձեռնահաս լինել իր տանը, բայց երբ մարդը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, ապա իր անգրագիտությունը սպառնալիք է դառնում երկրի անվտանգությանը: Կփորձեմ առանց պիտակների ու վիրավորանքների: Եվ այսպիսով, իշխանությունների շատ ներկայացուցիչներ, արդարացնելով իրենց պարտվողական թուրքահաճո քաղաքականությունը եւ Հայաստանը, Արցախը, արժանապատիվ հայերին եւ հպարտ քաղաքացիներին թուրքական կացնու տակ դնելու պատրաստակամությունը, իրենց նենգ դիրքորոշումը հիմնավորում են մոտավորապես նման արտահայտությամբ՝ կամ մենք համաձայն ենք թուրքերի եւ ադրբեջանցիների պայմաններին եւ նրանց ենք հանձնում այն ամենը, ինչ իրենք ուզում են, եւ կհասնենք խաղաղության, կամ ընդդիմանում ենք թուրք֊ադրբեջանական օրակարգին եւ այդ պարագայում պատերազմ կլինի, եւ շատ հայեր կրկին կմահանան: Ցինիզմ, սուտ, մանիպուլյացիա՝ ահա այս պնդումների հակիրճ ամփոփումը:
Ասեմ ավելին՝ հենց թուրքերի հետ «ամեն գնով խաղաղության» դիրքորոշումն է հանդիսանում այն գործոնը, որը կհանգեցնի անխուսափելի պատերազմի, հայերի բնաջնջման եւ Հայաստանի ու Արցախի կործանման, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական նպատակներն անփոփոխ են, այն է `տարածաշրջանում հայկական գործոնի ոչնչացումը` ընդհանուր քաղաքական կառույցի հետագա վերամիավորման համար: Այսինքն՝ եւս մեկ անգամ կրկնում եմ ՝ նրանք, ովքեր ներկա իրավիճակում ամենն գնով «խաղաղության» կողմնակիցներն են, հենց նրանք են մոտեցնում պատերազմը: Պատերազմից խուսափելու միայն մեկ ճանապարհ կա ՝ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՎ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՆԵԼ ԲՈԼՈՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, այլ ոչ թե ծնկած սողալ՝ խաղաղություն մուրալով, թուրքերի եւ ադրբեջանցիների առջեւ», – գրել է ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Այդ սուպերգերխաղաղասեր իշխանական պատգամավորներին եւ բարձրաստիճան չինովնիկներին մի բան կհիշեցնեմ եւ խորհուրդ կտամ․ առաջին՝ Հայաստանի հանրությունը չի ցանկանում ոչնչացված լինել, նույնիսկ «հպարտ քաղաքացիները», սա որպես նախաբան: Երկրորդ ՝ նման անհեթեթ եւ անպատասխանատու հայտարարություններ անելուց առաջ, խորհուրդ եմ տալիս բոլոր խաղաղասերներին գնալ Ադրբեջան եւ սկսել աշխատել ադրբեջանական հասարակության հետ «խաղաղություն» քարոզի թեմայով: Եվ, եթե նա ինչ-որ հրաշքով ողջ մնան տոլեռանդ ադրբեջանցիների միջավայրում, քսան տարի հետո թող վերադառնան Հայաստան՝ այդժամ կխոսենք»:
դեպի ետ