• am
  • ru
  • en
Версия для печати
04.09.2021

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՆՔ ՈՒՆԵՑԱՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԱԽԿՈՏՆԵՐ, ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ՔԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ 18-20 ՏԱՐԵԿԱՆ ՏՂԱՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ ԴՐԵՑԻՆ. ԱՀ ԱԺ փոխնախագահի ուշագրավ զրույցը

   

«Շատ վատ եմ վերաբերում այն փաստին, որ Արցախի անկախության օրը ՀՀ բարձր ղեկավարությունից որեւէ մեկը չկար: Անկախ հանգամանքներից ՀՀ-ն պարտավոր էր ներկա գտնվել, բայց ունենք այն ինչ ունենք եւ դա արձանագրված փաստ է»,– «Իրավունքի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ Գագիկ Բաղունցը, ապա անդրադառնալով Ալիեւի կողմից պարբերաբար հնչող՝ Արցախի հարց այլեւս գոյություն չունի հայտարարությանը նկատեց.

–Ալիեևը խորը շփոթմունքի մեջ է, եւ դա է պատճառը, որ ցանկալին ներակայացնում է, որպես իրականություն: Արցախի հարցը կա ու ավելին այն Ադրբեջանին համար միշտ մնալու սուր եւ ցավոտ: Մինչեւ իրենք հասկանան, որ Արցախի ապագան դա անկախությունն է Ադրբեջանից:

– Ինչո՞ւ մենք երեսուն տարիների ընթացքում չկարողացանք ապահովվել անկախության ապահովման գործընթացը:

–Մենք չկարողացանք հասկանալ, ճիշտ գնահատել, որ հակառակորդը այնուամենայնիվ բավականին մեծ պոտեցիալ ունի ինչպես նավթադոլարների, այնպես էլ թուրք բարեկամի շնորհիվ: Չկարողանալով ճիշտ հաշվարկ անել՝ ունեցանք այն ինչ ունենք:

Բայց վստահ եմ, որ մոտ ապագայում այդ ցավալի դասից լուրջ եզարակացություններ կանենք, որպեսզի իսպառ շտկենք այն բոլոր սխալները, որոնք մեզ բերեցին այս պարտությանը:

– Պարոն Բաղունց, 44-օրյա պատերազմի տարելիցն է մոտենում, Դուք ինքներդ Ձեզ համար վերլուծել եք, թե, որն՞ էր այս պարտության ամենագլխավոր պատճառը:

– Ցավոք երեսուն տարիների ընթացքում մենք չկարողացանք դառնալ պրագմատիկ պետությունը, որը լրջորեն գնահատում եւ հաշվարկում է թե՛ արտաքին մարտահրավերները եւ թե՛ առհասարակ ժամանակի պահանջները: Մենք չկարողացանք հստակ գնահատել թշնամու ռեսուրսները: Մեր հիմնական սխալն այն է, որ մենք ինքներս մեզ ներշնչել էինք, որ արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տանելով՝ այլեւս հավերժ ապահովվել ենք մեր խաղաղությունը: Մինչ օրս էլ չփորձեցինք վերացնել երկիրը ներսից քայքայող արատավոր երեւույթները ինչիպիսք են կոռուպցիան, անտաղանդներին պատասխանատուն պաշտոններին շնորհելը եւ այլն: Եվ ըստ այդմ էլ մենք երեսուն տարի անց, ցավոք չունեցանք նորմալ, տնտեսապես զարգացող պետություն համապատասխան հզոր բանակով: Մենք չունեցանք այն հայրենասիրությունը, որը օգնեց մեզ հաղթանակի հասնել առաջին պատերազմում;

– Ինչո՞ւ պարոն Բաղունց, ո՞ւր էին նրանք:

– Գիտեք ցանկացած ազգում կան եւ հայրենասերներ եւ պոտենցիալ դավաճաններ, պարզապես տարբեր ժամանակաշրջանում այդ հարաբերակցությունը տարբեր է լինում: 90-ականներին մենք այդ հարաբերակցության օպտիմալ, առավելագույն վիճակն ունեինք, որն էլ օգնեց հասնել հաղթանակին: Ցավոք 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցանք ավելի շատ վախկոտներ, դավաճաններ, անտարբերներ, քան հայրենասերներ՝ բացառությամբ մեր 18-20 տարեկան տղաները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին:

– Պարոն Բաղունց, ո՞ր երկրների հետ եք պատկերացնում, որ Արցախը կարող է ունենալ իրապես դաշնակցային հարաբերություններ:

– Այսօր մեր հիմնական դաշնակիցը տեսնում ենք Ռուսաստանի Դաշնությանը, Հայաստանի Հնարապետությունից բացի, և դրա հետ կապված մյուս պետությունների հետ կառուցելու ենք մեր հարաբերությունները: Իսկ Ադրբեջանի հետ մենք եզրեր չունենք ոչ դաշնակցային, ոչ հարևանական հարաբերությունների, միայն ռազմական հակազդեցություն է այսօրվա դրությամբ:

Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ