• am
  • ru
  • en
Версия для печати
01.09.2021

ՎԱՐՉԱԽՄԲԻ ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՍՊԱՆԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻՆ. Գեղամ Նազարյան

   

Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Նա սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում, շաքարը սարսափելի բարձր է։

Շեշտեմ նաեւ, որ անկախ առողջական վիճակից մեր գործընկերը ազատությունից զրկվել է ապօրինաբար եւ անազատության մեջ է պահվում ապօրինաբար։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել վաստակաշատ, բազմաթիվ կյանքեր փրկած, տասնյակ հազարավորներին առողջացրած բժշկին»,– գրել է Նազարյանը։

www.iravunk.com


դեպի ետ