• am
  • ru
  • en
Версия для печати
30.08.2021

ՆՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՆԱԼ ՆԱԵՒ ՀՀ-Ի ԵՐԿՈՒ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ. ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 21 ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՎԱԾԻ ՄԱՍԻՆ

   

«Գորիս-Կապան ճանապարհը սահման է դարձել 1920-ականներին», – «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից օրեր առաջ փակված ճանապարհատվածին, ասաց պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ընդգծելով.

– Հարկ է նշել, որ Գորիս-Կապան ճանապարհը ոչ թե պետական, այլ վարչական սահման միութենական էր երկու հանրապետությունների միջեւ: Այդ ժամանակ սահմանները գծվում էին լեռնագագաթներով ու գետերով, եթե գետ չկա, ճանապարհով, ընդ որում, մի ափը` Ադրբեջանին, մյուսը` Հայաստանին: Այդտեղ եղել է մի փոքր ճանապարհ, հետո է այդ ճանապարհն ընդլայնվել, և ահա սահմանը 21 կամ 20 կմ որոշել են անցկացնել այդ ճանապարհով, որովհետև խնդիրն ինչումն էր, ոչ թե դա պետական սահման էր, դա վարչական սահման էր, այդ ճանապարհը երկու պետություններն էլ կարող էին օգտագործել: Ամբողջ խնդիրը նա է, որ հետագայում երբեք չեն մտածել` մինչև 1988-1990 թվականները, որ այդ ճանապարհը խնդիր է դառնալու:

Թե ինչու այսօր այդ խնդիրը ի հայտ եկավ, պարոն Ամատունին տվեց հետեւյալ բացատրությունը.

– Ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը վիճահարույց դարձավ այս պատերազմից հետո, երբ Կուբաթլուն ու Զանգելանն Ադրբեջանին հանձնվեցին, ու ստացվեց` ճանապարհը տեղ-տեղ անցնում է Ադրբեջան դարձած տարածքներով։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նոյեմբերի 9-ի՝ լույս տասի գիշերը ստորագրված համաձայնագրի շրջանակներում պայման չդրվեց, որ այդ ճանապարհը պետք է մնա հայկական հսկողության տակ, հայկական ուժերի, Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո: Հենց այդ պայմանի բացակայության պայմաններում էլ ադրբեջանցիները հասան կարևոր ճանապարհի սահմանին, կանգնեցին սահմանի վրա:

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրենի խոսքերով.

– Նման խնդիր կարող է առաջանալ նաեւ ՀՀ այլ հատվածներում, մասնավորապես Տավուշում՝ Իջեւանի տարածաշրջանում, եթե այդ անկլավները հանձնեցին նույն խնդիրն է առաջանալու: Նույնը վերաբերում է Քյարքիին:

Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ