• am
  • ru
  • en
Версия для печати
23.08.2021

ԱԶԳԱԴԱՎՈՒԹՅԱՆ ԱԼՖԱՆ ԵՎ «ՕՄԵԳԱՆ»

   

Տաշած օմեգան գետնին չի մնա` Օմեգա գործակալական մականունով Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԳ նախարար: Փաստորեն չգտնվեց գեթ մեկ դիվանագետ, ով հանձն առներ կապիտուլյանտի ձեռքից ընդունելու արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Պրոֆեսիոնալները լավ են հասկանում` կապիտուլյանտի ԱԳՆ-ի անելիքը սոսկ կեղտոտ, ազգադավ գործարքների «տեխնիկական» ընթացակարգերի ապահովումն է, եւ պրոֆեսիոնալներից ոչ ոք չի կամենում իր ստորագրությունը դնել այնպիսի թղթերի տակ, որոնք ապագայում պետական դավաճանության քրգործի բաղկացուցիչ մաս են լինելու:

ԱՐՏԱՔՆՈՑ ԳՈՐԾԵՐ

Այդ նշանակումը շատ վատ ընկալվեց ինչպես քաղաքական եւ փորձագիտական շրջանակների, այնպես էլ հայրենասեր քաղաքացիների կողմից: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը փաստում է. «Արարատ Միրզոյանի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում ենթադրում է, որ տարածաշրջանը շատ մոտ է ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը: Որպես կրկնակի ագենտ, Օմեգան չի կարող հակառակվել ոչ Թուրքիայի, ոչ էլ Ռուսաստանի ցանկություններին»: Այսինքն, կոպիտ ասած, Օմեգան պետք է սպասարկի «ե՛ւ վիլայեթ, ե՛ւ գուբեռնիա» գիծը, այսինքն` վատագույնը բոլոր հոռետեսական սցենարներից: Եվ քաղաքագետը շեշտում է. «Կասկածո՞ղ կա, որ տերերը չթողեցին Նիկոլին, որ Արմեն Գրիգորյանին նշանակի ԱԳՆ, նախընտրելով ավելի փորձված գործակալի»: Դե ակնհայտ է, որ «ալֆա» դավաճանը տերերի հրամանով Օմեգա գործակալին նշանակեց այդ պաշտոնի, եւ ամբողջ զավեշտն այն է, որ դրսի թելադրանքով որոշվում է` որ սորոսականն ավելի լավն է: Մինչդեռ շպիոնօնիկների ոչ միայն «սորտավորումը», այլեւ նշանակումը պետք է գլխանց բացառված լիներ: Ունենք այն, ինչ ունենք` սորոսական 2-3 խմբավորումներ պայքարում են իշխանական լծակների համար, իսկ ազգային ուժերն ունեն ընդամենը ամբիոն եւ մեդիառեսուրս: Դե ինչ, ԱԳՆ հապավման տակ այսուհետ հարկ է հասկանալ «արտաքնոց գործերի նախարարություն», այսինքն` այլ մայրաքաղաքներում մշակված հակահայկական ծրագրերի եւ նախագծերի սպասարկման երեւանյան օֆիս: Սակայն, եթե պահպանենք պետականությունը, ապա, ըստ Աղասի Ենոքյանի. «Այս նշանակման դրականն այն է, որ հետագայում դատարանով ապացուցելով Արարատ Միրզոյանի լրտեսական գործունեությունը հօգուտ օտար պետությունների, կարելի է հրաժարվել նրա բոլոր պայմանավորվածություններից ու ստորագրություններից»:

Ռուսամետությունից բավականին հեռու գտնվող իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մատնանշում է այն հանգամանքը, որ Օմեգան կարող է լրջագույն ապականել հայ-ռուսական հարաբերությունները. «Պատերազմում պարտված, բայց դեռեւս վտանգված երկրում նշանակվում է արտաքին գործերի նախարար. մարդ, ով մինչ իշխանության գալն աչքի է ընկել միայն ու միայն որպես հակառուսական ակտիվիստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Հետագայում հաստատվել է, որ նա ԱԱԾ գործակալ է, նաեւ չի հերքվել նրա թուրքական գործակալ լինելը: Պարտության օրը զայրացած բազմությունը նրա նկատմամբ բռնություն էր կիրառել, իսկ նա «հպարտությամբ» իր տառապած դեմքի լուսանկարը հրապարակել էր: Եվ Հայաստանի համար այս ծանր օրերին այս նորանշանակ արտգործնախարարը պետք է «լուրջ» բանակցություններ վարի: Պատկերացնում եմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմքի արհամարհական, տհաճ եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի, նույնպես արհամարհական, բայց դեմքի հաճելի արտահայտությունները ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպելիս»:

ՓՈՐՁԱՆՔՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ մատնանշում է այն կետերը, որոնցից յուրաքնչյուրը հակաէլիտայի ձեւավորման կարեւոր ցուցանիշ է. «Արարատ Միրզոյանի նշանակումը որպես ԱԳ նախարար ողջունելի է: Հինգ հիմնական պատճառներով`

  1. ԱԱԾ բացահայտված գործակալ:
  2. Թուրքական լրտես (բարի համբավի վերականգնման վճռով չհերքված):
  3. Զրո կոմպետենցիա մասնագիտական ոլորտից:
  4. Փաստորեն կադրային դիվանագետներից ոչ ոք չի համաձայնել սրանց հետ աշխատել:
  5. Սպիկերի պաշտոնում տապալած խորհրդարանական դիվանագիտություն:

Ու չզարմանաք: Եթե կապիտուլյանտը վարչապետ է, Արոն էլ կարա ԱԳՆ լինի: Վայելեք, արժանի եք»:

Անշուշտ, կապիտուլյանտին ընտրած բնակչությունն ամեն ինչի է արժանի, սակայն ափսոս է երկիր, ափսոս է պետականությունը, ափսոս է, որ հաջորդ սերունդների ուսերին ծանրանալու է աներեւակայելի բարդ խնդիրների համալիր: Իսկ այն, ինչ կատարվում է սահմաններում եւ Արցախում, մեղմ ասած, լավատեսություն չի ներշնչում: Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու այդաստիճան անկարողությունը հուշում է, որ մեր երկրի հետ ոչ ոք հաշվի չի նստելու: Այդ թվում եւ` հյուսիսային ռազմավարական դաշնակիցը, որն ունի մեզ աջակցելու, բայց ոչ մեր փոխարեն կռվելու պարտականություն: Գերտերությունների համար մենք հիմա սոսկ մանրադրամ ենք, քաղաքական մատնոցախաղի առարկա: Իսկ ի՞նչ անում խունտան` բոլոր ջանքերը կենտրոնացրել է «ալֆա» կապիտուլյանտի անձնական իշխանության եւ անձնական անվտանգության ամրապնդման վրա: Հայրենավաճառների այդ բոլուկը լավ է հասկանում, որ առանց կապիտուլյանտի իրենց ամբողջ բուրգը կփլվի: Եվ հիմա հաջողությամբ ոչնչացնում են դատական իշխանության անկախության վերջին փշրանքները: Համակարգչի միջոցով դատական գործերի բաշխման ոչնչացումը կանաչ լույս է վառել դատական պատվերիկատարյալ եւ տոտալ կիրառման համար: Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշում է, որ առաջին հերթին պետք է շտապ վերադարձնել մակագրություն իրականացնող համակարգիչները. «Այդ համակարգիչների տեղափոխումը դատարաններից եւ մակագրումը ձեռքով իրականացնելը ես համարում եմ դատարանական իշխանության դեմ ուղղված քայլը: Եթե իրոք կար անհրաժեշտությունը համակարգիչները վերցնելու, ուրեմն` տեղը պետք է նորերը բերեին: Ակնհայտ է, թե ովքեր են եղել մակագրողները, ովքեր են եղել մակագրողները վերջին երեսուն տարիների ընթացքում: Նրանք միշտ են հանդես եկել իշխանական դիրքերից` անկախ նրանից, թե ով է եղել իշխանության, նրանց ձեւն է այդպես: Տեսնում ենք, թե ում են մակագրվում քաղաքական իշխանության համար հետաքրքրություն ունեցող` տասնամյակներ շարունակ պատվեր կատարող դատավորների, ուստի` ինչպե՞ս վստահել»:

Փաստաբան Ամրամ Մակինյանն էլ ուշադրություն է հրավիրում ավտոմեքենաների համատարած խուզարկության ամոթալի փաստի վրա. «Ստացվում է, որ ինչ-որ մեկի վախերը մեղմելու համար կարելի է բոլորի աչքի առաջ խախտել հազարավոր քաղաքացիների իրավունքներ, խայտառակ անհարմարություններ պատճառել առանց այդ էլ ծանրաբեռնված երթեւեկը կաթվածահար անելով, ու էս ամենի անունը դնել «ուժեղացված ծառայություն…» Սահմանադրությունը տարեք, դեղերը բերեք, դա կօգնի…»:

Վախերը... Սակայն հնարավո՞ր է մեղմել հայրենադավի, հողատուի, պետական դավաճանի վախերը: Մեր գործընկեր, միջազգային հարաբերությունների փորձագետ Արամ Գեւորգյանը կարծում է, որ ոչ, եւ զուգահեռներ է տանում հետհեղափոխական Ֆրանսիայի հետ. «Պատմում են, որ Ռոբեսպիերի գլխատման ժամանակ, երբ նրա գլուխն ընկավ գետնին, մի կին, որի ներկայությամբ ժամանակին Ռոբեսպիերը գլխատել էր նրա երկու որդիներին, չբավարարված համարելով իր վրեժխնդրությունը` երեք անգամ բացականչեց բի՛ս, բի՛ս, բի՛ս (այսինքն` նորից, նորից, նորից): Նիկոլ, դու Ռոբեսպիերը չես ու չես էլ դառնա, բայց մի բանով դու գերազանցելու ես իրեն. քո սատկելուց հետո քո իսկ ձեռքով մահվան ուղարկած զինվորների ոչ թե մեկ կամ երկու, այլ հարյուրավորներ, հազարավորների ծնողներ են գոռալու բի՛ս: Քո սատկելու լուրին չեն հավատալու, մտածելու են էլի խաբում ես»:

Այո, կապիտուլյանտից պրծնելու ցանկացած լուր թերահավատորեն ընկալվելու է որպես նիկոլական հերթական սուտ: Սակայն ամեն ինչ վերջ ունի, այդ թվում եւ սուտն ու կեղծիքը:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ