• am
  • ru
  • en
Версия для печати
14.08.2021

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱԺ-ԻՑ ԴՈՒՐՍ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՁևԱՎՈՐԵԼ` ՆԵՂ ԿԱԶՄՈՎ hraparak.am

   

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, թեև չվերցրեց մանդատն ու չգնաց ԱԺ, բայց այնպես չէ, որ ձեռքերը լվացել է դաշինքից և համանուն խմբակցությունից: Նա ուշի ուշով հետևում է իր թիմի գործունեությանը, ԱԺ-ում և պարբերաբար հավաքում թիմին, քննարկում նրանց արած-չարածը, հետագա անելիքներն ԱԺ-ում: Մենք տեղեկացանք, որ բացի լայն կազմով հանդիպում-քննարկումներից, Քոչարյանը նաև նեղ կազմով հանդիպումներ է ունենում: Մասնավորապես, նա այդ նպատակով դաշինքի ներսում ձևավորել է «Հայաստան» խմբակցության յոթ հոգանոց խորհրդի կազմ, որը գլխավորում է ինքը, և շաբաթը առնվազն մեկ անգամ, հիմնականում` ուրբաթ օրերին, հանդիպում է խորհրդի կազմի հետ և քննարկում շաբաթվա խորհրդարանական անցուդարձը, իր թիմակիցների և իշխանության պահվածքը, խոսում հետագա քայլերի մասին: Այսօր ևս նման հանդիպում ունեցել է: Ասացին` Քոչարյանն այս խորհուրդը ձևավորել է, որպեսզի քննարկի խիստ ներթիմային ու գաղտնի հարցերը, որոնք գուցե հասանելի չեն դաշինքի մյուս անդամներին: Խորհրդի կազմում իրենից բացի ընդգրկված են երկուական հոգի՝ դաշինքի մաս կազմող երեք թևերից: Իր` անձամբ երկրորդ նախագահի թիմից խորհրդի անդամ են նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ-ից խորհրդի մաս են կազմում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը, իսկ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից` կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը: Կարելի է ասել` Ռոբերտ Քոչարյանը խմբակցության ներսում առանձին խմբակցություն է ձևավորել, որ կարևոր հարցերը նեղ կազմով քննարկի:

www.iravunk.com


դեպի ետ