
ՊԱՏԻՆ ԴԵՄ ՏՎԱԾ ՆԻԿՈԼԸ ԹԵՀՐԱՆ ԷԼ ԿՎԱԶԻ
Կարծես թե չէր եղել դեպք, երբ Հայաստանի ղեկավարն ընտրվելով, առաջին այցը ՌԴ կամ Արցախ չկատարեր: Եվ այս առումով Նիկոլ Փաշինյանը հերթական «աննախադեպ» քայլը կատարեց՝ վարչապետ նշանակվելուց հետո առաջին այցը կատարելով Իրան:
Չնայած, միայն ձեւականության հետեւից ընկնելու դեպքում Նիկոլի այդ այցը կարելի է համարել նշանակվելուց հետո առաջինը: Նախ, նա այս ընթացքում արդեն այնքան է «ազատվել» եւ, աթոռը մեկ օր անգամ չլքելով՝ «նշանակվել» վարչապետ, որ արդեն դժվար է հաշվարկել, թե իրականում որն է նրա առաջին այցը: Դրանից զատ էլ կոնկրետ այս դեպքում նա, երբ արդեն միանշանակ էր, որ էլի մնալու է վարչապետի աթոռին, այսինքն՝ խորհրդարանական ընտրություններից հետո հասցրել է այցելել Մոսկվա: Այսինքն, ռուսները հաստատ չեն նեղանա, որ այս անգամ Նիկոլը պաշտոնապես նշանակվելուց հետո մեկնեց Թեհրան, առավել եւս, որ Իրանը համարում են մերձավոր բարեկամ երկիր, եւ, վերջապես, նման այցի առիթը կար՝ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երեկ կայացած երդմնակալությունը: Այնուամենայնիվ, այս այցն իրոք շատ կարեւոր էր, եւ հասկանալ է պետք՝ Նիկոլն Իրան գնաց ինչ-որ բան ցույց տալո՞ւ համար, թե՞ իրոք սկսել է այնքան կարեւորել մեր հարավային հարեւանին, որ այս այցը հստակ ժեստ էր, եւ սրա տակ կան կոնկրետ ծրագրեր: Իհարկե, Ռայիսիի երդմնակալությունը լավ առիթ էր: Բայց եթե այցի նպատակը միայն դա լիներ, Նիկոլը կարող էր այլ տարբերակ գտնել: Օրինակ, Թեհրան գործուղել բրիտանահպատակին. դա հա՛մ զվարճալի կլիներ, հա՛մ էլ նա նման ճամփորդությունների սեր ունի, հա՛մ էլ, վերջապես, այդկերպ հնարավոր էր առանց ավելորդ ռիսկերի, բարիդրացիական հարաբերությունների ազդակ հղել Թեհրանին: Բայց չէ, անձամբ մեկնեց Ռայիսիին շնորհավորելու, անգամ չմտածելով, որ այդ քայլը Արեւմուտքի աչքից ընկնելու առիթ է: Ու երբ, չնայած դրան, մեկնում է Թեհրան, դա մեկ բանի մասին է ակնարկում՝ Իրանից ինչ-ինչ հարցերով լուրջ սպասելիքներ ունի: Մնում է միայն հասկանալ՝ այդ «ինչ-որ հարցերը» անձնակա՞ն, թե՝ պետական բնույթի են: Առաջին տպավորությունն է, թե՝ պետական: Համենայնդեպս, դատելով պաշտոնական լրատվությունից, երդմնակալությանը նախորդած՝ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ առավել քան լուրջ հարցեր են քննարկվել, Հայաստանի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող: Այդ թվում, ըստ պաշտոնական լրատվության, Նիկոլը խոսել է «երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու», ավելին՝ «Հայաստանի եւ ԻԻՀ-ի միջեւ ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու» մասին: Եվ, որպես դրա գործնական կիրառում, քննարկվել է «առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առեւտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը: Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սեւ ծով տրանսպորտային եւ մալուխային կապի զարգացումը»: Իսկ ահա Նիկոլը ընդհուպ Իրանին հրավիրել է մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի, մասնավորապես՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին: Այն դեպքում, երբ վերջերս տեղի ունեցած՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցի ժամանակ խոսվեց, որ ԵՄ-ի խոստացած 2.6 միլիարդ եվրոյի մի մասը կուղղվի հենց այդ ճանապարհահատվածի շինարարությանը: Այսինքն, Նիկոլը եվրոպական փողերով պարսիկներին լավությո՞ւն է անում ու հաշվի չի՞ առնում, որ այդ դեպքում միգուցե պարզապես «Համոն փողը չտա»: Ու նման ռիսկից հետո անգամ խոսել են էներգետիկ, առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ հին ու նոր ծրագրերից: Չէ, շատ ճոխ ստացվեց: Այսինքն, եթե այս ամենը լուրջ է, ապա պետք է մտածել, որ Նիկոլը հայացքն ուղղել է ՌԴ-Իրան առանցքին: Իսկ եթե սովորական խաղ է, այդ դեպքում վայ մեզ...
Չնայած՝ այստեղ մեկ նրբերանգ էլ է պետք հաշվի առնել: Այս այցի շեմին՝ օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին եւ ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը այցելել էին Գեղարքունիքի սահմանային գոտի՝ Վերին Շորժայի հատված: Իրանի դեսպանը, եթե չենք սխալվում, առաջին անգամ գնաց-հասավ «մինչեւ խրամատներ», ու հարց է ծագում՝ ինչո՞ւ: Ու երբ հաշվի ենք առնում, որ Ադրբեջանում Իրանի դեսպանը նման այց չի կատարել, ստացվում է, որ կա՛մ Զոհուրին, այսինքն՝ Իրանն այդ կերպ ի օգուտ Հայաստանի ցուցադրական ժեստ արեց, որը, այնուհետեւ, զարգացում ստացավ Նիկոլի այցով: Ընդ որում՝ չմոռանանք, որ այդ այցի մասին հայտարարվեց միայն դրա նախօրեին, եւ մինչ այդ խոսք անգամ չկար: Իսկ դա հիմք է տալիս ենթադրել, որ որոշումը կայացվել է վերջին պահին, այսինքն՝ դեսպանի սահմանային այցից հետո. եղել են ինչ-որ քննարկումներ, եւ որոշվել է, որ Նիկոլի այցն անիմաստ չէ: Այս ամենը խոսո՞ւմ է այն մասին, որ Նիկոլն իրոք որոշել է կենտրոնանալ ՌԴ-Իրան ուղղությամբ՝ շրջանցելով Արեւմուտքին: Այստեղ կարելի է նախ հիշել, որ իր վերջին ելույթներից մեկում Նիկոլը հասավ մինչեւ հայ-ադրբեջանական ողջ սահմանագոտում ռուսական ուժեր տեղակայելու մտքին: Ճիշտ է, դրան դեռ պաշտոնական պատասխան չկա, սակայն կան խոսակցություններ, որ արդեն իսկ հայաստանյան որոշ սահմանային հատվածներում ռուսական զինուժի խմբեր են կենտրոնանում, ինչը խոսում է այն մասին, որ Նիկոլի հայտարարությունը, ինչպես ենթադրելու առիթ ունեցել ենք, գոնե նախապես համաձայնեցվել է: Դրան էլ հաջորդած Նիկոլի մեկ այլ ելույթ՝ ՊՆ-ում նոր նախարար նշանակելու ժամանակ, որում նա խոսում էր սահմանազատման եւ կոմունիկացիաների վերագործարկման թեմաներից, պատրաստակամություն հայտնելով ոչ միայն դրանք կատարել, այլ ավելին, թե դա Հայաստանի օրակարգն է: Սա, իհարկե, նման է, որ այդ փաստաթղթերը ստորագրելու շեմին Նիկոլը քարոզչական հող է նախապատրաստում, որ ոչ թե պարտադրված, այլ՝ սեփական կամքով եմ ստորագրել, ավելին, պարտադրել ենք նաեւ Ադրբեջանին ստորագրել: Ու վերջին մտքում՝ Ադրբեջանին պարտադրելու, ճշմարտության հատիկ կա. Բաքուն քանիցս է ասել, որ ուզում է «միջանցք», այլ ոչ թե ճանապարհների վերագործարկում, եւ եթե գնա միայն վերագործարկման մասին հստակ փաստաթղթերի ստորագրման, ապա դա իրոք կարող է պարտադրանք լինել: Մի փոքր էլ խոշորացնելով պատկերը՝ կստանանք, որ «միջանցքը» Բաքվից էլ առավել պետք է Անկարային, մինչդեռ ճանապարհների վերագործարկման գաղափարը, այն էլ՝ ռուսների վերահսկողությամբ, Իրանի համար ամենացանկալի սցենարն է, ինչը դետալային տեսքով քանիցս ներկայացնելու առիթներ ունեցել ենք: Արդյունքում, եթե իրոք ընդունենք, որ Նիկոլը կամա թե ակամա գործում է սահմանազատում-կոմունիկացիաների վերագործարկում ռուսական սխեմայի շրջանակներում, ապա այս դեպքում Իրանի հետ հարաբերությունների հարցը եւս միանգամայն այլ որակներ է ստանում, եւ Թեհրանի այցը կարելի է տեսնել հենց այդ տրամաբանության մեջ: Բայց մյուս կողմից էլ նման զարգացումը Թուրքիայի եւ, խոշոր հաշվով, Արեւմուտքի համար կնշանակի պարտություն, եւ պետք է որ պատասխանը լինի: Չնայած, պատասխանը չուշացավ (տես՛ ստորեւ), թեեւ այլ հարց է, թե այն որքանո՞վ էֆեկտիվ կլինի:
ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԻ
Անկարայում մեկնարկեցին թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները, ավելի կոնկրետ՝ հերթական զորավարժությունները: Այս անգամ դրանց մասնակցում է նաեւ Ուկրաինայի պատվիրակությունը:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԵՏՔԸ
Թուրքիայի այս զորավարժանքները եւս մեկ վկայություն են հետեւյալ պարզ փաստերի մասին:
- ՈրքանէլԹուրքիանցույցտա, թեարցախյանեւհայ-ադրբեջանականուղղությամբնախաձեռնությունըզիջելէՄոսկվային, մեկէ, միանգամայնհստակգործողություններէիրականացրելեւիրականացնում՝ռուսներիցողջհարավկովկասյանուղղությունըխլելուհամար: Թուրք-ազերի-վրացականշարունակականզորավարժանքներինդժվարէայլիմաստտալ: Այսպես, նմանզորավարժանքներըոչայլինչեն, քանՍեւծովիցԿասպիցծովձգվողողջգծովմեկռազմականհարաբերություններիսերտացում: ԻսկդասահմանափակումէեւգնալովէլավելիկսահմանափակիՌԴ-իռազմականմանեւրականությունըայդգծիցդեպիհարավընկածտիրույթում՝Հայաստան-ԱրցախեւԻրանիուղղությամբ: Ուկասկածչկա, որհեռահարնպատակըռուսներիմանեւրականությունըզրոյիհասցնելնէ, որիհաջողմանդեպքումՄոսկվանպարզապեսդուրսկմղվիտարածաշրջանից: Իսկդահեռանկարայինէ, եթեհաշվիենքառնումերկրորդգործոնը.
- Ուկրաինայիներկայություննայդզորավարժանքներինմիանշանակվկայումէ, որդրանքունենԱրեւմուտքիօրհնանքը: Հատկապես, երբհաշվիենքառնումայնփաստը, որՎրաստանըոչպակասհետեւողականորենիրտարածքումնաեւՆԱՏՕ-իհետէհամատեղզորավարժանքներիրականացնում, որոնցիցվերջիննավատրվեցբառացիորենթուրք-ազերի-վրացականզորավարժանքներինախօրեին: Եվիհարկե, այսամենինպետքէավելացնելնաեւայսօրերինարձանագրվողայնպիսի «մանր» դետալներ, ինչպիսիքեն, օրինակ, ԱՄՆ-իկողմիցՎրաստանիննոր, այդթվում՝հակատանկային «Javelin» հրթիռներտրամադրելումասինորոշումը:
Վերջապես, պատահականություն չի կարող լինել, որ հարավկովկասյան հարթակում այս իրադարձությունները ծավալվում են երեքշաբթի օրը մեկնարկած ԱՄՆ-ի եւ դաշնակիցների¤ ռազմածովային զորավարժանքներով, որը իրականացվում է 5 նավատորմի ¥այդ թվում՝ ավիակիրներ եւ սուզանավեր¤ եւ ծովային հետեւակի ուժերի մասնակցությամբ, եւ համարվում է վերջին 40 տարվա կտրվածքով ամենամասշտաբայինը: Միայն թե ամերիկյան զորավարժանքները, որոնք առաջին հայացքից ընկալվում են թուրք-ազերի-վրացական զորավարժանքներին զուգահեռ ընթացող հակառուսական մեծ ծրագրի մասին, իրականում կարծես թե բոլորովին այլ բանի մասին են ակնարկում:
ԿՐԱԿԻՑ ՇԱԳԱՆԱԿ ՀԱՆՈՂԻ ԴԵՐՈՒՄ
Այսպես, թեեւ մասշտաբային, սակայն ամերիկյան զորավարժանքները միաժամանակ ընթանում են մի շարք ուղղություններում՝ Համաշխարհային օվկիանոսի միմյանցից հեռու հատվածներում, այդ թվում՝ Սեւ, Միջերկրական, Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում միաժամանակ: Ընդ որում, Սեւ ծովում, որը ՌԴ-ի դեմ ուղղված մասն է, զորավարժություններին մասնակցում են ներգրավված ընդհանուր ուժերի միայն մի փոքր մասը: Ու դրանից էլ զատ, ամերիկյան ուլտրալիբերալ իշխանական համակարգի խոսափող հանդիսացող մի շարք առանցքային լրատվամիջոցներ իրար հերթ չտալով՝ խոսում են այն մասին, որ ամերիկյան նավերը պետք է ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերեն ռուսականների նկատմամբ: Բացատրում են այսպես՝ ռուսական հիպերձայնային հրթիռների հետ կատակել պետք չէ: Այսինքն, եթե ամերիկացիները նոր-նոր են փորձարկումներ իրականացնում ¥դեռ անհաջող¤ հիպերձայնային հրթիռներ ունենալու ուղղությամբ, այն էլ՝ նվազագույն շեմը հաղթահարելուն ունակ ¥ձայնի հնգապատիկ արագությունը՝ կամ 5 մախ¤, ապա ռուսներն արդեն իսկ ծովային, օդային եւ ցամաքային սպառազինության մեջ ունեն առկա տվյալներով առնվազն 7-8-ից մինչեւ 20 եւ ավելի մախ արագությամբ հրթիռները: Այսինքն, ամերիկացիները հետապնդողի դերում են, եւ այդ արագություններին հասնելու համար նրանց երկար ¥միգուցե տարիներ¤ ժամանակ է պետք: Իսկ այս պահին ռուսական այդ հրթիռները, որոնք արագությունից զատ նաեւ կառավարվող են եւ ունեն միջուկային լիցք կրելու ունակություն, գործնականում անխոցելի են ամերիկյան նավատորմի համար: Ու միանգամայն տեղին է ամերիկյան մամուլը զգուշացնում՝ ռուսներին կարելի է «ատամ ցույց տալ», բայց ոչ ավելին, պետք է հեռու մնալ: Եվ, արդյունքում, ամերիկյան այս աննախադեպ զորավարժանքները, ինչպես ավելի վաղ ներկայացնելու առիթ ունեցել ենք, հիմնականում կենտրոնացած են խաղաղօվկիանոսյան գոտում՝ Չինաստանի դեմ: Այսպիսով, միգուցե թուրք-ազերի-վրացական զորավարժանքները զուգահեռ ընթացող ամերիկյան զորավարժությունների դետալներից են ու հակառուսական մեծ ծրագրի մաս: Սակայն դժվար չէ հասկանալ, որ զուտ ռազմական տեսանկյունից ամերիկյան զորավարժանքները Թուրքիային գործնական ոչինչ չեն տալիս: Արդյունքում, տպավորությունը սա է. թեեւ իր գործողություններով ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ կանգնած է ՌԴ-ի դեմ թուրքական ռազմական ծրագրերի թիկունքին, ավելին, միգուցե կողջունի, եթե թուրքերը գնան ռազմական բախման: Բայց նաեւ պարզ ցույց են տալիս, որ իրենց հիմնական ուժերը մոլորակի հակառակ կողմում բոլորովին այլ խնդիրների համար են կենտրոնացվում, այսինքն, որ Անկարան մեծ հույսեր թող չկապի ամերիկյան նավատորմի հետ:Ու միաժամանակ, որ թուրքերը, եթե չգնան Մոսկվայի հետ նման հակամարտության, ապա բախվելու են ամերիկյան սուր ճնշումներին՝ համեմված «գունավոր հեղափոխության» վառ արտահայտված սպառնալիքներով: Կարճ ասած, որ Թուրքիան զբաղեցնի ՌԴ-ին, հնարավորություն չտա միջամտել, քանի դեռ ԱՄՆ-ն փորձում է լուծել Չինաստանի խնդիրը: Բայց ահա Էրդողանը, ինչ խոսք, ունի հարավկովկասյան հարթակում ¥եւ ոչ միայն¤ սեփական շահերը, որոնք շատ դեպքերում սուր բախման մեջ են ռուսական շահերի հետ: Բայց ասել, որ կհամաձայնվի Վաշինգտոնի համար «կրակից շագանակ հանողի» դերը կատարել, քանի դեռ ամերիկացիները փորձում են Չինաստանի սեփական խնդիրները լուծել, միամտություն կլիներ: Առավել եւս, որ մեծ հարց է՝ ԱՄՆ-ն ի զորո՞ւ է լուծել Չինաստանի խնդիրը, եթե անգամ ռուսները չմիջամտեն: Թեեւ գործնականում չպետք է նաեւ մոռանալ, որ ՌԴ-ն նաեւ խաղաղօվկիանոսյան գոտում ունի հզոր նավատորմ եւ ամերիկյան նավերի համար նույն մահացու վտանգը ներկայացնող հրթիռներ, այսինքն, եթե անգամ Անկարան այս հատվածում ռուսական ուժերի մի մասին իր վրա հրավիրի, էլի Մոսկվան չինացիներին աջակցելու հնարավորություն կունենա: Իսկ այդ դեպքում Էրդողանը կհայտնվի «անիմաստ տեղը կրակից ուրիշի համար շագանակ հանողի դերում», որին հազիվ թե գնա:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ