
ԹԱՎՇՅԱ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԺ-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼ
Տիգրան Մարտիրոսյանը գրում է
Թավշյա Թուրքական Հեղափոխության հարցով անհրաժեշտ է ԱԺ-ի հանձնաժողով ստեղծել, որպեսզի բոլոր մանրամասնությունները բացահայտի՝ ո՞վ ի՞նչ օտարերկրյա ուժերի ազդեցության տակ, ու՞մ փողերով կազմակերպեց այդ հակահայկական կեղծ հեղափոխությունը:
Այդ հանձնաժողովոը պետք է ուսումնասիրի ոչ միայն 2018 թվականի գարնանը տեղի ունցած իրադարձությունները, ալ նաև նախորդ 30 տարիների ընթացքում աստիճանաբար Հայաստանի ներսում հակահայկակն հզոր բանակի ստեղծման գործընթացը: Այն բանակի, որը կազմված է թշնամու կողմից գերված գիտակցություն ունեցող հայեից, ու տարիներով պայքարում է Հայրենիքի շահերի դեմ արդի տեղեկատվական պատերազմում:
Պետք է բացահայտվեն ու հրապարակվեն բոլոր ամենաակտիվ հեղափոխականների կենսագրությունները, դրանց ստացած գրանտներով հանդերձ, դրանց անցած դասընթացներով զանազան երկրներում, սեմինարներով ու թրայնինգներով, դրանց բոլոր արարքնրով ու բանավոր կամ գրավոր ելույթներով:
Պետք է բացահայտվեն այդ հակահայկական հեղափոխությունը ֆինանսավորող արտաքին ուժերի իսկական նպատակները Հայաստանում ու դրանց իրագործման համար թավշյա կեղծ հեղափոխականների թափած կոնկրետ ջանքերը:
Առանց նման հանձնաժողովի ոչ հասարակ ժողովուրդը, ոչ էլ մտավորական ու գործարար «վերնախավն» ընդունակ չեն հասկանալու, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում և ինչու՞:
Եթե անգամ չստացվի ստեղծել ԱԺ-ում, կարևոր է, որ նման հանձնաժողովի անհրաժեշտությունն ապացուցող բոլոր արգումենտները բարձրագույն ամբիոնից թվարկվեն ու հայտնի դառնան ժողովրդին, յուրաքանչյուր հայ մարդուն:
Որից հետո կարելի է հանձնաժողովը ստեղծել ԱԺ-ից դուրս, զանազան հայրենասեր կազմակերպությունների համատեղ ջանքերով: Ու աստիճանաբար բացահայտել տեղի ունեցած աղետի բոլրո պատճառները, մեկ առ մեկ, ստացված արդյունքները տեղադրելով հանձնաժողովի կայքում աշխարհի բոլոր հայերի համար հասանելի կերպով:
***
Ժողովրդի Գիտակցության Ազատագրման Գործընթաց
#Տարածենք, որ #արթնացնենք ու #հաղթենք:
դեպի ետ