• am
  • ru
  • en
Версия для печати
05.08.2021

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԲԱԶՄԱԳԼՈՒԽ ՎԻՇԱՊԻՆ

   

Ժամանակակից բազմագլուխ մարդասպան վիշապը եսակենտրոն աշխարահայացքն է:

Այդ վիշապը առայժմ անարգել գործում է ու դրա դեմ ընդհանրապես պայքար չկա:

Դրա կողմից գերված «նախկինների» կամ էլ «ներկաների» դեմ պայքարը այդ տեսակերից լավագույն գործողությունը չէ ու հաղթանակի համար բավարար չի կարող լինել:

Լավագույն գործողությունը կսկսվի, երբ վիշապը բացահայտվի ու հենց դրա դեմ պայքարենք, ոչ թե դրա զոհերի:

Այդ վիշապի դերը վերջին գրեթե 100 տարում խաղում է եսակենտրոն աշխարահայացքը:

Դրա ազդեցության տակ գտնվող մարդիկ, որքան էլ անկեղծորեն ցանկանան ծառայել բարձրագույն ու գեղեցիկ նպատակների, իրականում ծառայելու են այդ հակամարդկային աշխարահայացքին լավ կամ վատ քողարկված կերպով:

Այդ պատճառով նրանք, ովքեր ուզում են իսկապես հաղթել արդի տեղեկատվական պատերազմում, պետք է սովորեն բացահայտել արդի գերիշխող աշխարահայացքի իսկական բովանդակությունը, նրա ազդեցության գլխավոր ուղղվածությունն ու պետք է անձամբ դուրս գան այդ ազդեցության տակից:

Հակառակ դեպքում, առանց որևէ բացառության, իրենց բոլոր հաղթանակները միևնուն է վերածվելու են իրենց գլխավոր հակառակորդի ու թշնամու հաղթանակի:

Մարդը գիտակցված կերպով չի դառնում ագահության ստրուկ, գոռոզության, նախանձի կամ էլ ծուլության ստրուկ:

Հանձինս եսակենտրոն աշխարհայացքի առկա է մի կոնկրետ ուժ, որը մարդուն ստիպում է հրաժարվել տրամաբնությունից ու անկեղծությունից անգամ իր սեփական մտորումներում, դառնալ իր արատների անձնազոհ կամակատարը:

Այդ ուժին չհաղթելով , ոչ մի երկարատև դրական արդյունքի հասնել հնարավոր չէ:

Ցավոք սրտի, առայժմ այդ ուժի ազդեցությունը ամեն օր աճում է:

Կարելի է ասել, որ դրա ազդեցությունը «կախարդական» բնույթ ունի: Այդ «կախարդությունը» կատարվում է «մարդը ազատ է և ունի ազատ կամք, ազատ ընտրության հնարավորություն» կեղծավոր մարդասպան բանաձևի շնորհիվ:

Այդ խոսքերի ուժը ժամանակակից մարդու գիտակցության համար առայժմ անհաղթահարելի է:

Դրանց մեջ պարունակվող թունավոր սուտը՝ անտեսանելի:

Նա, ով ցանկանում է փոխել իրավիճակն ու հաղթել արդի ամենահզոր ու մարդակեր վիշապին, պետք է նախ սովորի բացահայտել նշված բանաձևի մեջ պարունակվող շատ քաղցր, բայց ամենամահացու լթույնը:

Միայն դրանից հետո է պայքարողը դառնում վիշապին հաղթելու ընդունակ:

Միայն այդպիսի անձնական հաղթանակ տարած մարդկանց կարելի է համարել իսկապես արթնացած:

Միայն այդպիսի անձնական հաղթանակ տարած մարդկանց համատեղ ջանքերը կարող են բերել իրենց Հայրենիքի լիակատար հաղթանակին տեղեկատվական պատերազմում:

***

Ժողովրդի Գիտակցության Ազատագրման Գործընթաց

#Տարածենք, որ #արթնացնենք ու #հաղթենք:

www.iravunk.com


դեպի ետ