• am
  • ru
  • en
Версия для печати
30.07.2021

ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՍՈՒՆԻՔՈՎ ՄԻՋԱՆՑՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ ՄԵՐ ՎՐԱ ԿՎԱՃԱՌԵՆ ՈՐՊԵՍ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ

   

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ

Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում նշանակում է Ադրբեջանին տրամադրել միջանցք դեպի Նախիջևան:

Հիմա ըստ կառավարության ղեկավարի պաշտոնակատարի, Ադրբեջանը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Արցախից և Սյունիքով տրամադրի միջանցք դեպի Նախիջևան:

ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք

Շատ շուտով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախն ու Սունիքով միջանցքը Ադրբեջանին հանձնելը մեր վրա կվաճառեն որպես մեծ հաղթանակ:

Դե փրկված կյանքերի մասին էլ չեմ խոսում . . .»:

www.iravunk.com


դեպի ետ