
ՔՆԵՔ` ՄԵՆՔ ԴԱՐՁԱՆՔ ՏՆՎՈՐ ՄԵՐ ԻՍԿ ՏԱՆ ՄԵՋ. Ռազմիկ Գեւորգյան
«Շուն թուրքերը` վխտում են Երեւանի փողոցներում: Այս դրոշը` սպանեց հազարավոր հայորդիների, իսկ հիմա ամենուր տեսնում ենք այն: Ու էս ... վաստակները` այնքան վստահ են իրենց վրա, որ չեն էլ վախենում` նման շապիկով շրջել Երեւանում», – այս մասին գրել է պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ եւ հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, որ Երեւանում շրջում է անձ՝ թուրքական դրոշի շապիկով:
«Ապագային սպասողներ` չզարմանաք, եթե շուտով ունենաք թուրք հարեւաններ, ճաշեք թուրքական ռեստորաններում եւ նույնիսկ ձեր բակերում ծեծվեք թուրքերի կողմից: Միլիոն ու կես հայ կոտորած` փաշաների ժառանգները, հարյուր տարի անց` եկել են շարունակեն իրենց ցեղասպան նախապապերի սեւ գործը, իսկ ազգն էշի ականջում հանգիստ քնած է: Քնեք` մենք դարձանք տնվոր մեր իսկ տան մեջ», – հավելել է պահեստազորի փոխգնդապետը:
դեպի ետ