
«ՇԻՇ ԲՌՆՈՂԻ» 2019, 2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆ ՈՒ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔԸ
«Շիշ բռնող» մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանի տարեկան եկամոտն ու առանձնակի ճոխ հարսանեկան արարողությունը, կարծես, իրար չեն համապատասխանում, ավելին՝ մտածելու տեղիք են տալիս: «Իրավունքը» դեռ երեկ գրեց, որ պատգամավորը միայն 67. հազար ԱՄՆ դոլար տրամադրել է Իվետա Մուկուչյանին, Թաթուլ Ավոյանին և Թաթա Սիմոնյանին: Թերթը նաև գրեց, որ հարսանեկան տորթն արժեցել է ավելի քան 7000 ԱՄՆ դոլար: Թե իրականում էլ ինչ աստղաբաշխական թվերի հասնող ծախսեր են արվել, հավանաբար, ապագան ցույց կտա, սակայն այն, որ պատգամավորի 2019, 2020 թվականների տարեկան եկամուտները չեն համապատասխանում առանձնակի ճոխությամբ տեղի ունեցած հարսանիքին՝ փաստ է: «Իրավունքը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքէջից առանջնացրել է պատգամավոր Հայկ Սարգսյանի 2019, 2020 թվականների տարեկան եկամուտները:
Եկամուտների հաշվետվությունը ստորև.
2019 թվական, դրամական միջոցներ՝
2020 թվական, դրամական միջոցներ՝
Հայկ Գեւորգյան
www.iravunk.com
դեպի ետ