• am
  • ru
  • en
Версия для печати
23.07.2021

ՀՈՂԻ ՀԱՆՁՄԱՆ, ՆՎԻՐԱԲԵՐՄԱՆ ՊՐՈՑԵՍ ԷՐ ԱՅԴ ՕՐԵՐԻՆ ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՏՈՒՄ. ԱՐԱ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՆԱՀԱՆՋԻ ԵՎ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   

«Իրավունքը» շարունակում է անդրադառնալ 44-օրյա պատերազմի արդյունքներին, պարտության պատճառներին` փորձելով բացահայտել հայ զինվորին, սպային դավաճանածներին:

Այսօրվա մեր զրուցակիցն է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, հայտնի ազատամարտիկ ԱՐԱ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ, ով պատերազմի օրերին իր ջոկատով եղել է նաեւ Ավետարանոց համայնքում, որտեղ, ըստ օրեր առաջ «Իրավունք TV»-ին տված հարցազրույցում` արցախցի Կամո Մնացականյանի պնդումների, կոնկրետ զինվորականներ նահանջի հրաման են տվել կռվող տղաներին:

Ի՞նչ է կատարվել Ավետարանոցում, ո՞վ է նահանջի հրաման տվել իրականում, եւ ի վերջո, որն՞ է պատերազմի նման արդյունքների պատճառը «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը նախ նկատեց.

Երբ դիտավորյալ նահանջ կատարելու հրամանը չեմ կատարել, ինձ իմ ջոկատով իմ ջոկատով տեղափոխեցին

– Ինչու մենք ունեցանք այն ինչ ունենք` ասել եմ պատերազմից վերադառնալուց հաջորդ օրը, որ պատերազմի նման արդյունքների պատճառը պետք է փնտրել դավաճաննեի տակ` Արցախում: Իսկ ինչ վերաբերում է Ավետարանոցին, այստեղ մենք եղել ենք մի քանի օր, զբաղեցրել ենք դիրքեր գյուղի պաշտպանության: Մի քանի օր հետո, սակայն, երբ դիտավորյալ նահանջ կատարելու հրամանը չեմ կատարել, ինձ իմ ջոկատով իմ ջոկատով տեղափոխեցին Ղարաբուլախի դիրքեր: Որտեղ, որ մի քանի օր մնալուց հետո նորից հայտնվեցինք ռմաբակոծության տակ` կորցնելով սեփական երկու տեխնիկա: Դրանից մեկ օր հետո մեզ հետ կանչեցին պահեստային դիրքեր, որը որ որ պետք է նայեր Ավետարանոցին: Այդ ժամանակ արդեն հակառակորդը այնտեղ իր սեւ գործը սկսել էր, գյուղում մնացել էին մենակ գյուղի տղաները: Եվ այս առումով Կամո Մնացականյանի ներկայացրած փաստերը Ավետարանոցի հետ հարյուր տոկոսանոց իրողություն է: Առ այսօր անհասկանալի է բոլոր գյուղերի նահանջ-նահանջ հրահանգները, սա դարձել էր նրանց բերանի լեքսիկոնը: Իսկ, ես որ չէի ենթարկվում նրանց նահանջի հրամաններին` ինչպես ասավի տեղափոխեցին պահեստային դիրքեր:

Ի դեպ ինձ հետ էին նաեւ Երեւանի սպեցնազի տղաները` 14-17 հոգի, որոնք որ իրենց մինչեւ վերջ փայլուն կերպով դրսեւորեցին:

– Պարոն Խուդավերդյան ո՞վ է տվել նահանջի հրամանը:

–Ես անձամբ հետնահանջի հրամանը ստացել եմ ներքին կապով` ռացիայով, կոնկրետ ով` չեմ կարող ասել: Բայց ակնհայտ հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերին հարավ-արեւելյան գոտում:

– Ովքեր էին փորձում նվիրաբերել մեր հողերը` արցախյա՞ն, թե՞ հայաստանյան իշխանությունները:

– Հայաստանյան իշխանությունները ոչ դեր, ոչ լոբբինգ ուներ այս ամեն ինչում, ինչ կատարվում էր` կատարվում էր` Արցախում: Դրա համար եմ ասում` դավաճաններին պետք է Արցախում փնտրել:

Մովսես Հակոբյանը եւ իր նմաները իրականացրել են շտաբային դավադիր աշխատանքներ

– Պարոն Խուդավերդյան, Դուք տեղյակ էի՞ք, որ Մովսես Հակոբյանը եւս ընդգրծկված է նահանջի հրամանը տալու գործընթացին, ինչպես որ փաստում է արցախցի Կամո Մնացականյանը:

– Ոչ միայն Մովսես Հակոբյանը, այլ ես գիտեի, որ արցախի նախկին գեներալիտետը հավաքվել է իրար գլխի եւ ինչ-որ բաներ է մտմտում:

– Սամվել Բաբայանը ե՞ւս, ըստ Ձեզ որեւէ պատասխանատվություն ունի նրա մեջ, ինչ ունենք այսօր:

– Սամվել Բաբայանը ոչ, որովհետեւ Բաբայանը իր քայլով իր գործունեությամբ ցույց տվեց իր վերաբերմունքը թե՛երեւույթներին, թե՛ երեւույթակիրներին:

– Պարոն Խուդավերդյան, ըստ Ձեզ ով թույլ չտվեց, որպեսզի իրագործվի Սամվել Բաբայանի մշակած օպերացիան, որով կկանխվեր թշնամու առաջխաղացումը Շուշի:

– Ներքին թշնամին, էլ ում կարող էր դա հետաքրքիր լիներ: Եթե պրոցեսը ղեկավարում էր Մովսես Հակոբյանը, ուրեմն այդ ամենը ձեռք էր տալիս իրեն եւ իր շուրջ համախմբված իր տեսակին: Մովսես Հակոբյանը եւ իր նմաները իրականացրել են շտաբային դավադիր աշխատանքներ եւ ստացել արդյունքը:

Զրույցը` Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ