
ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԶԱՎԹՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼԸ ՓԱՍՏ Է
ԱԺ-ում խանդավառ քաղաքական պոռնոգրաֆիա է` պատգամավորների գումարները հնգապատկելու ուղղությամբ, Սյունիքում հերթով բանտարկում են ըմբոստ համայնքապետերին, ՍԴ-ն կընդունի այնպիսի վճիռ, որը կթելադրի կապիտուլյանտի գրպանային դատավոր Վահե Գրիգորյան... Այսինքն` ՍԴ-ն լրացուցիչ «լեգիտիմացնելու» է գերտերությունների եւ թուրքերի «սրտի կամակատար» Նիկոլի «պողպատյա մանդատը»:
Կապիտուլյանտը խոսում է Հայաստանի եւ Արցախի «խաղաղ զարգացման դարաշրջանի» մանդատ ունենալու մասին, մինչդեռ ակնհայտ է, որ կատարելու է Անկարայի եւ Բաքվի ցանկացած քմահաճույք: Խորհրդարանական ընդդիմությունը կարող է «սահմանադրական» դաշտում սոսկ արգելակել, դանդաղեցնել, բայց ոչ կասեցնել կապիտուլյացիայի հաջորդ արարը: Մինչդեռ «խաղաղ զարգացման դարաշրջանի» էությունը լինելու է թուրքական տոտալ տնտեսական էքսպանսիան, ազերիների վերադարձը Սյունիք, Գեղարքունիք, Երեւան, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ԱՄՆ-ն էլ 5 մլն դոլար է հատկավնում երիտասարդության լրացուցիչ ուղեղալվացման համար: Այդ ամենը կոչվում է օկուպացիա, մեզ փորձելու են վերածել սոսկ աշխարհագրական տարածքի: Կապիտուլյանտի ցինիզմի մասին քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Նիկոլ Անհողը շատ է հպարտանում ԱԺ արտահերթ ընտրություններում ստացած ձայներով` մոռանալով, որ դրսում դա ոչ մեկին չի հետաքրքրում եւ ինքը «դրսում» շարունակում է մնալ կապիտուլյատն եւ թուրքի դեմ ծնկած գործիչ, որը չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն նսեմացրած Իլհամ Ալիեւի հետ, էլ չեմ ասում բանակցել արտերկրյա պետությունների լիդերների հետ: Նիկոլի մոտ լկտիությունն անսահմանափակ է. խաղաղ զարգացման դարաշրջանի մասին հայտարարություններ անող դավաճան Նիկոլին հիշեցնեմ, որ կապիտուլյացիայի ստորագրումից հետո ադրբեջանցիները գերեվարել են հարյուրից ավել մեր զինվորականների (վերջին երկուսը գերեվարվել են երեկ Սեւ լճի մոտ), մի քանիսին սպանել են (վերջին դեպքը երեկ էր տեղի ունեցել Երասպավանում), գրավել է Արցախի եւ Հայաստանի որոշ տարածքներ, հազարավոր ձեռներեցներ փակել են սեփական բիզնեսները, առաջին անհրաժեշտության սպրանքների գները կտրուկ աճել են, ներդրողները լքում են երկիրը, իսկ 2021-ի առաջին վեց ամիսներին Հայաստանը լքել է 138 հազար մարդ»:
Վիճակը ոչ մի լավ բան չի խոստանում: Օկուպացիային հոժար են շուրջ կես միլիոն մարդ, կապիտուլյանտը կփորձի ուղեղալվացման միջոցով դրանց քանակը շատացնել: Օկուպանտներին եւ նրանց գործակալներին ունակ են դիմադրել 400 հազար քաղաքացիներ, ովքեր իրենց քվեներով մերժել են Նիկոլին, պոտենցիալ ռեզերվ են ընտրատեղամաս չեկած 800 հազարը, եւ այդ ամենը` արտագաղթի պայմաններում: Մինչեւ չհամադրվեն խորհրդարանական եւ փողոցային մեթոդները, ամբողջ հզորությամբ չգործարկվի մեդիառեսուրսը, դավաճանը չի հեռանա: Սակայն անհասկանալի պատճառներով «Հայաստան» դաշինքը դեռ չի շտապում փողոցները ողողել արժանապատիվ քաղաքացիներով: Մի ուշագրավ հանգամանք էլ շեշտում է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը. «Ադրբեջանի նախագահը միշտ բաց տեքստով հայտարարել է, թե ինչ զենք է գնում եւ ինչի համար է դա օգտագործելու, միշտ ասել է, որ իր նպատակն է գրավել Արցախը, հետո ՀՀ մյուս տարածքները` դրանք համարելով իր պատմական հայրենիք: Թուրքիան եւս միշտ պետական մակարդակով քարտեզներ է տարածել` Հայաստանը ներառելով իր կազմում: Որեւէ այլ երկիր կերազեր ունենալ այդքան կանխատեսելի եւ անկեղծ թշնամի, որպեսզի կարողանար առաջիկա մարտահրավերներին թիրախային պատրաստվել: Մենք տարիներ շարունակ ծաղրեցինք Ադրբեջանին, իսկ սոցիալական դժգոհության ալիքի վրա իշխանության եկած մարդիկ որոշեցին ուղղակի գործարքի գնալ թշնամու հետ` համարելով, որ հայրենիքը պետք է զոհաբերվի մարդուն` հանուն ստամոքսի: Մի զարմացեք, երբ Իլհամ Ալիեւը անում է այդքան ագրեսիվ հայտարարություններ Սյունիքի, Գեղարքունիքի կամ Երեւանի մասին: Նա անկեղծ է: Մինչդեռ ՀՀ բարձրագույն իշխանությունը անկեղծ չէ իր հայտարարություններում, քանի որ լավ գիտի` եթե Ալիեւը հանկարծ սկսի բացահայտել գաղտնիքները, առաջին հերթին հենց իշխանության պաշտպաններն են բզկտելու ՀՀ ղեկավարությանը»:
Հիմա ի՞նչ պետք է անի ընդդիմությունը եւ բոլոր հայրենասեր հայերը` ոչ միայն ձեռնամուխ լինեն ազգային-ազատագրական պայքարին, այլեւ ամեն կերպ արգելակեն թուրքի կամակատարների ծրագրերը: Դա է, որ Ալիեւին կդրդի բացահայտել գաղտնիքները եւ ավելի խոցելի դարձնել իր սիրելի ճորտին: Առջեւում փոքր շանսեր ունեցող ծանր պայքար է:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ