• am
  • ru
  • en
Версия для печати
11.07.2021

«ԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐՈՔ, ՇԱՏ ԾԱՆՐ Է ԵՎ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ»

   

Աշխատանքային այցով ՌԴ այցելած Նիկոլ Փաշինյանը Կրեմլոսք հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հատկանշական էր այն, ոբ ՌԴ նախագահը, շնորհավորելով Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, ակնարկել էր, որ դժվար եւ սուր հարցեր կան, որոնք լուծելու համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Թե ինչ դժվար և սուր հարցերի մասին էր մատնանշում Վ.Պուտինը, ապա ընդգծում, թե որոշումներ կայացնելու կարիք կա, «Իրավունքը» պարզեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քա¬ղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեսակետը:

– Կարծում եմ՝ երկու կարևոր խնդիր կա. առաջինը վերաբե¬րում է ռուսական սահմանա¬պահ ուժերի ներկայության ապահովմա¬նը Սյունքիում, որը հիմնական, այսպես ասած, կռվախնձորն է դարձել: Եվ երկ¬րորդ՝ գուցեև ճանապարհների խնդիրը, որի վերաբերյալ անգամ արտահայտու¬թյուն են մտցրել՝ անվանելով «Արևելյան Զանգեզուր»: Դրանից փորձելու են օգտ¬վել բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը: Բայց այստեղ խնդիրն այն է, որ այն պահվի ինչ-որ չա¬փով գոնե ռուսական վերահսկողության տակ, որպեսզի որոշակի երաշխիքներ լինեն՝ ընդհուպ ֆիզիկական անվտան¬գության կոնտեքստում: Բայց այստեղ միայն ֆիզիկական անվտանգության հարցը չէ, այլ, փաստորեն, այդ ճանա-պարհով մտցնում են մեզ թուրքական աշխարհ: Երևի թե, այս խնդիրներն են համարվում դժվար և սուր: Ավելին չեմ կարող ասել, որովհետեւ հանդիպումից այլ մանրամասներ չկան:

– Մտահոգություն կար, որ հնարավոր է մի նոր վտանգավոր փաստա¬թուղթ ստորագրի Կրեմլում: Ըստ Ձեզ, առաջիկայում ի հայտ կգա՞ նման փաստաթուղթ, թե արդեն վաղուց ստորագրվել է այն ամենը, ինչ չպետք է ստորագրվեր:

– Ամեն ինչ շատ փակ է պահվում ամեն դեպքում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարեց, որ որևիցե մի պայմանագրի ստորագրու¬թյան խնդիրներ չկան այս հանդիպման ժամանակ: Բայց ո՞վ գիտի, թե ինչ են պայմանավորվել: Կան կասկածներ, որ հիմնականում քննարկվել է միջանցք բա¬ցելու հարցը, ինչի վերաբերյալ ավելի շատ Ալիևի խոսքերից կարելի է հասկա¬նալ, թե ինչի մասին է խոսքը: Նկատի ու¬նեմ նրա հայտարարությունները Արցա¬խի և Զանգեզուրի մասին: Իրականում շատ բարդ իրավիճակ է, տեսնենք, թե ին¬չով այս ամենը կավարտվի:

– Այն, որ արդեն երկու ամիս է ադրբե¬ջանցիները ներխուժել են ՀՀ սահմանից ներս, Փաշինյանը Պուտինին ներկայաց¬րեց ընդամենը որպես ոչ կայուն իրավի¬ճակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմա¬նին: Բայց չէ՞ որ պետական մակարդակով հայտարարվում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտվել է, և ակնկալում էինք ՀԱՊԿ-ի արձագանքը, որը սակայն այն որակեց իբրև միջադեպ: Ի՞նչ փոխվեց պետական դիրքորոշման մեջ:

– Նախ ասեմ, որ ՀԱՊԿ-ը և ՌԴ նա¬խագահը ելնում են այն պարզ տրամաբանությունից, որ խոսքը լայնամասշտաբ հարձակումների մասին չէ, այլ, իրոք, սահմանային միջադեպի, որին պետք է հավուր պատշաճ պատասխան տայինք, ինչը չենք արել: Սա համարվում է այսօրվա դրությամբ՝ մեր ընտրությու¬նը: Հայաստանը և հայությունը համա¬ձայն են այս ամենի և իրենց ղեկավարի խոսքերի հետ: Տեսնենք, թե արտահերթ խորհրդարանական ընտրության ար¬դյունքներին ինչպես կվերաբերվեն Սահ¬մանադրական դատարանում, չնայած՝ հասկանալի պատճառներով շատ մեծ հույսեր չեմ կապում նրանց որոոշումների հետ: Ամեն դեպքում, դրությունը, իրոք, շատ ծանր է և շատ հարցերում մեզ համար բավական անհեռանկար:

Հրանտ Սարաֆյան
«Իրավունք», N 78 (3412), 9 հուլիսի, 2021թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր